Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը «Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


Հայաստանը նոր օմբուդսմեն ունի, բայց չունի մարդու իրավունքների պաշտպան

Վերլուծություն

Հայաստանի Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, օմբուդսմենի պաշտոնում ընտրել է արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Քվեարկությանը մասնակցել են բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը։ 40-ամյա Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 3-ից մինչ այս ամսվա 20-ը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ էլ պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։

Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։ Փաշինյանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է և համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները քննադատության են ենթարկել Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։ Եվ իրոք, նախքան քվեարկությունը կայացած լսումներում նոր օմբուդսմենը մի ամբողջ շարք հայտարարություններ է արել, որոնք վկայում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի փոխարեն Փաշինյանի իրավունքների պաշտպան են ընտրել։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը, մասնավորապես, նրան հիշեցրել է նույն ամբիոնից հնչած ատելության խոսքի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հնչեցրած «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլ արտահայտությունների մասին։

«Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- խուսանավել է Քրիստինե Գրիգորյանը:

Մեկ այլ դրվագում էլ, պատասխանելով քաղբանտարկյալների մասին հարցին, նա հայտարարել է, թե ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասել է նա։ Իսկ ամենացնցողը, իհարկե, Քրիստինե Գրիգորյանի «Անվտանգության գոտին հայ-ադրբեջանական սահմանին չպետք է ֆետիշացնել» արտահայտությունն է։

Սամվել Պետրոսյան

 
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Ամենադիտված