4 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Ուշադրության կենտրոնում Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Մշտապես լինելով ՀՀ Առողջապահության նախարարության հետ կապի մեջ, դիտարկում էինք նաև բժիշկների այցը Արցախ, քանի որ եղանակային պայմանները խոչընդոտում էին թռիչքի իրականացմանը։ Սակայն այսօր առավոտյան հաջողվել է երեխային տեղափոխել Երևան՝ «Ծերեթելիի» մանկական բժշկական կենտրոն, որտեղ այս պահին երեխան գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ։