Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար


Կարմիր խաչն ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները,  ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

«Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞:

Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք:
ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար:

Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն:

Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են:
Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը:

Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն:

Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու:

Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ:
Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում:

Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը:

Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել:

Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք:

Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն:
Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ:

Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով:

Ավելին՝ այստեղ

Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված