Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար) Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի Սարգսյան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկա Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում Ողբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ)


Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»:

Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլ յացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլ յացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին:

Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»:

Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ:

Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ:

Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք:

Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

TCL QD-Mini LED հեռուստացույցները պաշտոնապես Դոմուսում Մեկ ու կես ամսում ավարտել են Բագրատ Սրբազանի դեմ գործի նախաքննությունը Ինչո՞ւ են կալանավորել ՊԵԿ-ի նախկին ղեկավարին Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե ՀովհաննիսյանԹրամփը երաշխիքներ է տվել Փաշինյանին Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ի ողորմածությանը Մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով. ՉալաբյանՎաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու. ՀայաՔվեԱյն, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշեր, հայի արժանապատվության վաճառք էր, վաճառք, որի դիմաց զոհաբերվեց Արցախի 150.000 հայերի ճակատագիրը. Աննա ԿոստանյանԱդրբեջանի միջով Հայաստանից Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ կարո՞ղ ենք անցնել ճիշտ նույն ռեժիմով, ինչ ռեժիմով որ Ադրբեջանից Նախիջևան. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանին Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածեց չուլի. Մենուա ՍողոմոնյանԱրցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխանության կոլապսի ճանապարհային քարտեզը Հայաստանի վերջին յոթ տարվա խտացված պատմությունն էր այս նախադասությունը` Արցախի կորստով, հազարավոր զոհերով, զրոյացած ազգային արժանապատվությամբ ու ծուռվիզ կեցվածքով․ Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ում տեղի է ունենում Փաշինյան-Թրամփ հանդիպումը Կալանավորվեց լավ ընկեր լինելու համար Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Նիկո´լն է մեզ «ազգ-նահատակ» դարձրել. Հովհաննես Իշխանյան Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon Հայաստան-ի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացներըՓաստացի մեղադրում են մի բանում, որը հերքվել է. նախկին ՊԵԿ նախագահի փաստաբան Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար)Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի ՍարգսյանՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԱվտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն Ով է Սոֆի Դևոյանի ապագա ամուսինը. որտեղ է նա աշխատում, ինչ լուսանկարներ է հրապարակում.բացառիկ կադրեր Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաՎերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները ՀայաստանումՈղբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ) Ակադեմիական քաղաքը հերթական միֆն է. Ատոմ ՄխիթարյանԼքված ածխահանքերը վերածվում են արևային ֆերմաների Սոչիի լողափերից մարդկանց տարհանում են ԱԹՍ-ների վտանգի պատճառով (տեսանյութ) Որտե՞ղ է գիշերել Ջենիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից Սկզբում՝ «անցումային ուղի» կամ «տրանսպորտային կապ»,հետո այդ ուղին վերածվում է վերահսկելի ռազմական միջանցքի. Հրայր Կամենդատյան WTA. Էլինա Ավանեսյանը 69-րդն էԿանեփ աճեցնող ուջանցի է ձերբակալվել Կապանում բարեկարգել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքը Նիկոլի` իշխանության մնալը նշանակելու է Հայաստանի վիլայեթացում. Ավետիք ՉալաբյանՀրազդանում uպանություն է եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջուր չի լինելուՎթար՝ Երևանում, բախվել են «BMW», «Hongqi» և «Chevrolet», որն էլ հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատնեշի վրա․ Shamshyan Փաշինյանի օրոք պետական պարտքն աճում է շեշտակի արագությամբ Որոշ դեղեր կարող են տրամադրվել անվճար․ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի նախագահը գալու է Հայաստան՝ պատասխանների ետևից Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան ՀարությունյանըԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված