Ոստիկանները Նոր Նորքի 7-րդ զանգվածի այգում են. ի՞նչ է կատարվում. տեսանյութ Արտակարգ իրավիճակ մետրոյի կայարանում Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը. «Փաստ» Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում. Աննա Գրիգորյան ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ» Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)


Բաքուն մերժել է ՀՀ իշխանության առաջարկը

Քաղաքականություն

Lragir.am-  Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ պայմանի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի միջոցով սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքու։ Երեկ Միրզոյանը բացատրեց, որ առաջարկները վերաբերում են Սոթք-Խոզնավար հատվածից զորքերի հայելային հետքաշմանը։

Բաքուն փաստորեն չի ընդունել առաջարկը՝ դրանով իսկ հաստատելով, որ չի լքի մայիսի 12-ից պարբերաբար հարձակումների արդյունքում Հայաստանի օկուպացված տարածքը։ Հատկանշական է, որ Բայրամովն այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու միակ մանդատը, Հայաստանը Բաքվի հետ շփվում է ոչ թե համանախագահների, այլ Լավրովի միջոցով։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, նշված է հաղորդագրությունում։

Այսպիսով, Բաքուն հրաժարվում է զորքերի հետքաշման մասին Բրյուսելի պայմանավորվածությունից։ Իր հերթին, Մոսկվան համարում է, որ Բաքվի ներխուժումը «սահմանների խախտում» չէ։ Մոսկվան նկատի ունի խորհրդային սահմանները. այսինքն՝ ներխուժումները դարձել են «խորհրդային ​​քարտեզների հիման վրա սահմանազատման նախապատրաստությունը»։

Մոսկվան ոչ մի անգամ չի դատապարտել Բաքվի ներխուժումները, դրանք համարելով «սահմանային միջադեպեր»։ Երեւանը կատարում է Բաքվի եւ Մոսկվայի հրահանգները՝ հայտարարելով, որ «սահմանազատումը Ղարաբաղի հետ կապ չունի» եւ վերաբերում է միայն «հայ-ադրբեջանական սահմանին»։

Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրել է՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ տեղի չունենան, բայց խոսվի սահմանազատման/սահմանագծման մեկնարկի մասին, իսկ հայկական կողմը չհայտարարի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը խնդրահարույց է, այդ պարագայում խնդիրներ կառաջանա՞ն Հայաստանի համար։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Խնդիրը երբեք տարածքային չի եղել, մեզ համար միշտ եղել է ԼՂ ժողովրդի իրավունքների խնդիր»։

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով դեմագոգիայի իր ողջ հմտությունը, խորհրդարանում այդպես էլ չարտաբերեց «Արցախը միշտ հայկական կլինի և Արցախը Հայաստան է» բառերը։

Փաստորեն, Հայաստանը որպես սահմանազատման նախապայման չի առաջադրում թշնամու զորքերի դուրսբերումն իր տարածքից և Բաքվին չի մեղադրում հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու մեջ։ Փոխարենը Երեւանը պատրաստ է զորքերը հետ քաշել սեփական տարածքից։ Ինչո՞ւ պետք է Բաքուն համաձայնվի դուրս բերել զորքերը, եթե ոչ ոք չի պահանջում:

Ոստիկանները Նոր Նորքի 7-րդ զանգվածի այգում են. ի՞նչ է կատարվում. տեսանյութ Արտակարգ իրավիճակ մետրոյի կայարանումԱն­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը. «Փաստ» Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում. Աննա Գրիգորյան ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ» Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանին կրկին բերման ենթարկեցինՈւշագրավ տեղեկություն․ Ինչն է հետաձգել հայ-ադրբեջանական մոսկովյան հանդիպումը Պայմանագրային զինծառայող է վիրավորվել Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից Երկար ժամանակով լույս չի լինելուԱմերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Հետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբԵրկրաշարժ` ՏավուշումՕպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԻնչ վիճակում է Սոթքում վիրավորված անձըՄոսկվայում չեն բացառում, որ Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կհանդիպեն Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծել Ով ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս Արցախից տեղեկացնում ենԽուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում ենՓաշինյանի տարօրինակ հայտարարությունը Մոսկվայում Մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր. տեսանյութ Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել 40 տարեկան 3 երեխաների մայրը եռյակ տղաների է լույս աշխարհ բերել Ոստիկանությունը հայտարարություն տարածեցԵրկար ժամանակով գազ չի լինելուԱյս կառավարությունն ունակ չէ վաղվա օրը տեսնել․ Նաիրի Սարգսյան Հանդիպում 30 տարի անց. Ում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանը Ոստիկանները կոտրել են 77-ամյա կնոջ ձեռքը. Հայկ ՄամիջանյանԳնդակոծվել է Սոլոխ գյուղըՀայ ազգը պետք է կոտորվի․ Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՉալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». «Փաստ»Ես ձեր... ակտիվիստների ու Փաշինյանին սատարողների միջև բախում տեղի ունեցավ Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք». Տիգրան Աբրահամյան CodeSignal-ում մասնագետներն ունեն իրենց պրոյեկտները ընտրելու հնարավորություն. Ռուբեն ԱշուղյանԱրտակարգ պատահար «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ. կա զոհՁեր թիրախն «ամեն ինչ անենք իշխանությունը չփոխվի»-ն չպիտի լինի. Կարեն ԱվագյանՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը
Ամենադիտված