Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում


Արդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն

Ուշադրության կենտրոնում

Ինչպես գիտենք, ըստ ՀՀ առողջապահության նախարարի նոր որոշման, հունվարի 23-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այս նոր սահմանափակումները, կարծես թե, այդքան էլ քաղաքացիների սրտով չեն, քանի որ այս հրամանին զուգահեռ սկսեցին բարձրացնել մի շարք այլ հարցեր: Նրանք նշում են, որ եթե նախարարությունը իսկապես մտածում է քաղաքացիների առողջության մասին, ապա ինչու են երթուղայիններում հակահամաճարակային բոլոր կանոնները շարունակվում խախտված մնալ, բացի դա՝ քաղաքացիները պնդում են, որ ժամանցի վայրերի, մոլերի սահմանափակումների հետ մեկտեղ պետք է նաև փակվեն կրթական հաստատությունները, որոնցում աշակերտներն ու ուսանողները ևս կարող են վարակի տարածման պատճառ դառնալ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որն ասաց՝ ամենևին էլ անհրաժեշտություն չկա դպրոցներն ու բուհերը փակելու. «Մենք միշտ կողմ ենք եղել, որպեսզի կրթական գործընթացը տեղի և անտեղի պատճառներով չընդհատվի: Կարծում ենք, որ որևէ միջամտություն չպետք է լինի կրթական գործընթացը ներկա ձևով շարունակելու համար, դրանց նույնիսկ կարճաժամկետ ընդհատումը բացասական հետևանքներ է ունենում կրթության որակի վրա»,- ասաց փորձագետը՝ նշելով՝ լավ է, որ այս անգամ կրթական բնագավառը զերծ է մնացել նման սահմանափակումներից:

Թեև փորձագետը նշում է, որ կրթության որակը կարևոր է, այնուամենայնիվ, կարծում է, որ առաջնայինը առողջությունն է. «Առողջությունը ևս կարևոր է, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կրթական հաստատություններում վարակվածների թիվը ավելանա, կարելի է այդ հաստատությունների մասով առանձին որոշումներ կայացնել, բայց ողջ կրթական համակարգը ժամանակավորապես ընդհատելը, միանշանակ սխալ է»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ հեռավար ուսուցման անցնելով պահպանել թե՛ առողջությունը և թե՛ կրթության որակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հեռավար ուսուցումը հավասարազոր է ոչինչ չանելուն. «Ըստ պաշտոնական տվյալների՝ ուսանողների և աշակերտների շուրջ 20 տոկոսը հնարավորություն չունի մասնակցելու դասապրոցեսին, կա տեխնիկական խնդիր, նաև ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հարցն է այստեղ, որոնք այնքան էլ պատրաստ չեն նույն որակով ապահովել կրթությունը, ինչն արվում է նորմալ դասերի ժամանակ»,-նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր ուղղակի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը ավելի ցածր դիրքերում էր նախապատրաստվել հերթական ալիքին. «Ինչպես գիտենք, եվրոպական երկրներում արդեն 5-րդ ալիքն է թափ առնում և, ուզենք թե չուզենք, այն գալու է նաև Հայաստան, որի դեմ չեմ տեսնում որևէ նախապատրաստական աշխատանքներ: Ամեն ինչ նույն ձևով ենք անելու և վաղն ու մյուս օրը կանգնելու ենք նույն փաստի առաջ՝ փակենք կրթական հաստատությունները, թե ոչ: Այս ամենը գալիս է կառավարության կադրային քաղաքականությունից, որտեղ չես իմանում, թե ով, ինչ է անում ոչ մի համակարգված աշխատանք չկա, քաոսային այսպիսի կառավարումը հանգեցնում է վատ հանգամանքների»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը:

Զրուցեցինք նաև կրթության ոլորտի մեկ այլ փորձագետի Սերոբ Խաչատրյանի հետ, ըստ որի՝ իրավիճակը նոր չէ և ավելի ծանր իրավիճակներում էլ են դպրոցներն ու համալսարանները շարունակել աշխատել. «Կրթական հաստատությունները եթե փակում ենք, դա էլ է մեծ կորուստ մեզ համար: Եղել են ավելի ծանր և բարդ իրավիճակներ, երբ դրանք շարունակել են իրենց ամենօրյա աշխատանքը: Եթե ունենանք կորոնավիրուսային վարակի թվերի աճ, գուցե, վերանայվի կրթական հաստատությունների բաց լինելու հարցը, բայց այս իրավիճակում, երբ ունենք 300 դեպք, դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Վերջինս ընդգծեց նաև որ չնայած կրթական հաստատությունները դեռ բաց են, այնուամենայնիվ, պետք է զգոնությունը չկորցնել, քանի որ Հայաստանում արձանագրվել են օմիկրոնով վարակման նոր դեպքեր. «Ռիսկը կա, քանի որ օմիկրոնով վարակման դեպքեր կան Հայաստանում, հնարավոր է առաջիկայում վիրուսով վարակվածների թվերը էապես ավելանան»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք է ճիշտ որսալ կրթական հաստատությունները փակելու պահը վարակի բարձր ցուցանիշներից խուսափելու նպատակով:

Զվարթ Պետրոսյան

Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրելԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով Ծաղկի ջերմատներում տեսչական ստուգումները շարունակվում են Կալիֆոռնիայում Ֆերմերներն ասում են, որ արևային մարտկոցները աճեցնելու լավագույն «մշակաբույսերն» են Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը Հետախուզման մեջ գտնվող «թանկարժեք» տղամարդուն, ով ՌԴ-ում համարվում էր անորսալի, Կոտայքի պարեկները հայտնաբերեցին Երևանում Կրասնոդարում կալանավայրից փախչողների թվում հայեր են եղել Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Սուրբ Հովհաննես մատուռից վնասվածքներով կեսգիշերին մոտ Սպիտակի ԲԿ է ընդունվել 3 տուժած․ նրանք ընտանիքի անդամներ են Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված