Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը չի վստահում այլ ուժերի․ ինչպե՞ս վարկաբեկել նախագահի ինստիտուտը ՊՆ-ն տեղեկացնում է Կորոնավիրուսային իրավիճակը կտրուկ փոխվել է Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին Կորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆ Կորած զինծառայողը ամուսնացած է, ունի երեք երեխա. Տիգրան Աբրահամյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՇԵԽԵՐ. Արտակ Զաքարյան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել


Հայ-թուրքական բանակցությունները մեկնարկեցին․ հանրությանը պահում են անորոշության մեջ

Վերլուծություն

Մոսկվայում երեկ հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըըչը։ Տևական հանդիպման վերաբերյալ երկու կողմերն էլ նույնպիսի խղճուկ և գրեթե ոչինչ չասող հաղորդագրությունն են տարածել, որևէ մանրամաս չեն նշել։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների», - ասված է հայտարարություններում։

Նշվում է նաև, որ հայ և թուրք հատուկ բանագնացների միջև երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։ Փակ բանակցություններից այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ հանդիպումն անցել է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը, սակայն ռուսական կողմը հայ-թուրքական երկխոսությանը չի մասնակցել։ Տարօրինակ կերպով, հայ-թուրքական կարգավորման բանակցություններն անցնում են գրեթե բոլոր գերտերությունների բուռն աջակցության և գոհունակության ուղեկցությամբ։ Բանակցություններին իրենց աջակցության մասին են հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները։ Թե ինչ են զրուցել Ռուբինյանն ու Քըլըչը, հայկական կողմից երբեք չենք իմանա, լավագույն դեպքում թուրքական կողմը բարեհաճի մանրամասներ բացահայտել, սակայն դրանց էլ հավատալու որևէ պատեհություն չկա, Թուրքիան այս խաղում բացառապես իր շահերն է հետապնդում, հնարավորինս փորձում քաղել Հայաստանից։

Հայկական կողմը բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարում էր, թե պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ կապերը առանց նախապայմանների։ Առանց նախապայմանների բանակցելու մասին հայտարարություններ էին հնչում նաև Անկարայից, սակայն թուրքական իշխանություններն ու նրանց սպասարկուները անընդհատ հիշեցնում են Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու իրենց ակնկալիքների մասին։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը վերստին պնդել էր, թե «որպեսզի ձեռնարկվող քայլերն արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը»։

«Այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ», - ասել էր Էրդողանը։ Նիկոլ Փաշինյանը, թերևս, դեմ չէ դրական հարաբերություններ հաստատել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Իլհամ Ալիևի հոխորտանքներին ու սպառնալիքներին նա շարունակում է պատասխանել «խաղաղության դարաշրջան» հաստատելու իր մտայնությամբ։ 

Գարիկ Մելիքյան

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումՆիկոլ Փաշինյանը չի վստահում այլ ուժերի․ ինչպե՞ս վարկաբեկել նախագահի ինստիտուտը ՊՆ-ն տեղեկացնում էԿորոնավիրուսային իրավիճակը կտրուկ փոխվել էԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհինԿորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆ Կորած զինծառայողը ամուսնացած է, ունի երեք երեխա. Տիգրան Աբրահամյան Բզկտված ԱՐՑԱԽ. ՇԵԽԵՐ. Արտակ Զաքարյան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելԹանկացել են որոշ դեղամիջոցներ. «Ժողովուրդ»Արտակարգ պատահար Տավուշում. ՊՆ աշխատակիցը մահացել է, կան վիրավորներՕլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը հոսպիտալացվել է Մեր երկիրն ի վերջո լավ ապագա է ունենալու, որը ոչ մի կապ չունի ներկայիս կապիտուլացված խունտայի հետ. Արտակ Զաքարյան Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում ենԱդրբեջանը մեկնարկում պոկում է արձանագրել և բարեփոխումների առումով առաջ է պոկվել՝ լուրջ սպառնալիք ստեղծելով Հայաստանի և Արցախի համար. Տիգրան Աբրահամյան Տեղադրված նկարը պատահական չէ. Էդուարդ Շարմազանով Լույս չի լինելուԴիրքերից պայմանագրային զինծառայող է կորել. կինն ահազանգում է«Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները»․ «Փաստ»Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ. գաղտնիքի գործով խումբ են ստեղծել. «Ժողովուրդ»Փաշինյանական «ռեսթարթ» հին գվարդիայով. «Փաստ»Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․ «Փաստ»ՀՀ ԱԺ նախագահը զրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ «Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը «Երևան մոլ»-ում բացեց իր խանութ-բարը. (Տեսանյութ, լուսանկարներ) Մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման նախագիծ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով Սպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Նախագահի աշխատակազմի արձագանքըՆիկոլ Փաշինյանի նախկին օգնականի գրառումը Ամուսինը կնոջը մասնատել է դանակով և կացնով. ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել ԱդրբեջանըՍպասվում է ձյուն և մառախուղ. Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազիՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան Հրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ է Ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է, դոլարը՝ աճել. ԿԲՀունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան Ռուսաստանը սկսեց խոշոր զորավարժություններըԱՆ-ն հաղորդագրություն է տարածելԿորոնավիրուսով վարակվելը դարձրել եք էժան այլուրեքություն. Կարեն Ավագյան Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար Հրաձգություն բելառուսա-լեհական սահմանին ԱԻՆ-ը զգուշացնում է. խուճապի չմատնվել Հայ-թուրքական հարաբերությունների գաղտնի մանրամասները 47 համարի ավտոբուսի վարորդը ուղևորներով լի ավտոբուսը քշում է մայթով (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել76-ամյա տղամարդը սուր-կտրող գործիքներով սպանել է կնոջը, ապա՝ մասնատել մարմինը. Ոստիկանություն Հայ-թուրքական բանակցություններով Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը
Ամենադիտված