Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Փաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ) Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Պшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico

Մանկատան երեխաների երազանքները նույնն են

Երեխա ժամանակ բոլորս էլ ունեցել ենք վախեր, որոնք իրարից գուցե շատ տարբեր են, գուցե զավեշտի հասնող, գուցե անիմաստ, բայց դրանք վախեր են: Իմ մանկության ամենամեծ վախերից մեկը եղել է մի օր մանկատանը հայտնվելու վախը: Ինձ թվում էր, թե դրանից այն կողմ սարսափելի ոչինչ լինել չի կարող…

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի նիստի ընթացքում որոշեցինք ընկերներով շոկոլադներ հավաքել Գավառի մանկատան երեխաների համար: Հավաքեցինք: Մի օր էլ ՈւԽ նախագահն ասաց, որ վաղը գնում ենք Գավառ:

«Ի՞նչ եմ խոսելու երեխաների հետ, ո՞նց ինձ պահեմ. «մանկատուն» բառը չեմ օգտագործի, գուցե նեղվեն կամ ավելի լավ կլինի` ոչինչ չխոսեմ, որ սխալ բաներ չասեմ...

Հասանք… Ավելի լուսավոր ու խաղաղ տեղ ես չէի տեսել, իրոք: Երեխաներն անցնում են մեր կողքով, զարմացած նայում են մեզ. լարված եմ դեռ: Մեզ տարան մի սենյակ, որտեղ շարված էին գորգագործության հարմարանքներ, լիքը գունավոր թելեր, գունավոր շորեր ու արագ-արագ շարժվող փոքրիկ-փոքրիկ ձեռքեր: Մոտեցան:

-Բարև,-ասում եմ, անունդ ի՞նչ է:

-Բարև, Ալլա, քո՞նը:

-Արուսիկ: Ցույց կտա՞ս` ոնց ես անում,- թելը մտցրեց, մյուսը հանեց, ոչինչ չհասկացա,- էս ո՞նց ես կարողանում, միշտ ուզել եմ, չեմ սովորել, գիտե՞ս:

-Բայց դրա մեջ ի՞նչ կա,- ծիծաղում է,- դանդաղ անե՞մ` սովորես,- արեց, փորձեցի ստացվեց:
Ալլան ժպտում էր, այսինքն այտերը բացվել էին, բայց աչքերով նա չէր կարողանում ժպտալ. բիբերը մի տեսակ չէին մեծանում, փայլում: Դա այնքան անժպիտ ժպիտ էր, որով ժպտում են այնտեղ բոլորը…

Հարցեր եմ տալիս` ինչքա՞ն ժամանակ է պետք մի գորգ գործելու համար, ե՞րբ ես սովորել, մեկ էլ իր կես հասակն ունեցող ավելի փոքր աղջիկը եկավ, կանգնեց կողքիս.

-Դու գորգ գործել չգիտե՞ս:

-Չէ, անունդ կասե՞ս:

-Լիլիթ, համ էլ ես էլ եմ կարողանում, արի գնանք քեզ իմ գործածը ցույց տամ ու դու էլ քո անունը ասա:

-Արուսիկ, բա դու քանի՞ տարեկան ես:

-Տասնչորս: Նոր եմ եկել էս մանկատուն, առաջ Վանաձորում էի: Արուսիկ, դու քսվում ե՞ս:
-Հա, քեզ էլ սովորեցնե՞մ:

-Լու՞րջ,- ժպտաց,- հա…

-Չէ, դեռ փոքր ես, մեծանաս` կսովորեցնեմ:

Մեզ կանչեցին իրենց դահլիճ: Մեզ հետ եկած աղջիկներից երկուսը կերպարանափոխվեցին, դարձան Թիթիզիկն ու Պուտպուտիկը: Երաժշտություն ենք միացրել, հո չենք պարու՜մ, երգո՜ւմ, խաղում ենք, ամենապուճուրներին տղաները գրկել, թռցնում են վեր, մեկ էլ հերթ է գոյացել թռչողների… Ու զգում եմ մեկը ձեռքս բռնել է պինդ. ոչ թե հպել, այլ պարուրել է իր ձեռքն իմ ձեռքի մեջ… Լիլիթն է:

-Լի՜լ, ինձ քո սենյակը ցույց կտա՞ս,- հարցնում եմ:

Բոլորից թաքուն դուրս եկանք դահլիճից, գնացինք, մտանք մի քանի սենյակներ, որոնցում անկողիններից ամեն մեկը մի աշխարհ էր, փոքրիկ անկյուն, կողքին` դարակի վրա, խաղալիքներ, տետրեր, նկարներ: Հասանք Լիլիթի սենյակ…

-Լի՜լ, ինչ լավ սենյակ ունես, ես էլ եմ քո սենյակից ուզում, ես սենց սիրուն պահարան չունեմ, էսքան սիրուն խաղալիքներ էլ չունեմ…

-Բա, հավանեցի՞ր:

-Էն էլ ոնց, կլինի՞ էլի գամ:

-Կգա՞ս, հա՞ Արուսիկ, անպայման արի, արդեն ընկերացել ենք:

-Դե ինձ թուղթ ու գրիչ տուր, մի բան գրեմ, բայց հետո կկարդաս:

Ես այդքան հուզված դեռ նամակ չէի գրել: Ամբողջությամբ չեմ պատմի, թե ինչ եմ գրել, քանզի դա մեր անձնական-ընկերական գործն է, բայց ես նրան խոստացա, որ էլի եմ գնալու, որ երբ մի քիչ տխրի, թող հիշի, որ վաղն ամեն ինչ լինելու է ավելի գեղեցիկ, քան այսօր, որ աղջիկները չեն տխրում ու հատկապես չեն լացում, որովհետև արցունքներից շպարը կարող է մաքրվել, իսկ Լիլիթը շուտով շպարվել պիտի սովորի:

Վերադարձանք դահլիճ, Լիլիթն ինձ ծանոթացրեց իր ընկերուհիների` Ջուլիետայի և Մարիամի հետ: Մենք զրուցում էինք, ես պատմում էի, թե ինչ եմ անում Երևանում, իրենք սելֆիներ էին անում իմ հեռախոսով: Մարիամն աննկարագրելի պարուհի է: Իրենք խմբով պարեցին, հետո ինձ էլ սովորեցրին էդ բարդ շարժումները, որոնք ինձ մոտ, մեկ է, լավ չստացվեցին:

Գավառում դեռ ձյուն կար, դրսում ձնագնդի խաղացինք, որի ընթացքում ես նայեցի շուրջս ու տեսա, որ մանկատան յոթանասուն երեխաներից ամենքն այսօր ձեռք են բերել իրենց ընկերներին, փոքրերը մեր հետ եկածների գրկում են, մեծերը` ձեռքները բռնած, ինչպես Լիլիթը:

Վերադառնում էինք, Մարիամը խնդրեց, որ հեռախոսահամարս տամ, ասացի` Լիլիթին տվել եմ, կվերցնես, ասեց` Լիլիթը չի տա…

Նստեցինք մեր ավտոբուսը, որ վերադառնանք, երեխաները եկել, հավաքվել էին ավտոբուսի մոտ, ձեռքները պարզել էին լուսամուտներին, մենք բացված լուսամուտներից վերջին անգամ բռնեցինք նրանց ձեռքերը, մեկ էլ թողեցինք, ավտոբուսը շարժվեց, մենք ձեռքերով «հաջող» էինք անում, երբ նրանցից մեկը թռավ տեղից, մյուսները` նրա հետևից, ու նրանք սկսեցին վազել մեր ավտոբուսի հետևից` մի վայրկյան ավել լինելու մեր կողքին, մի վայրկյան ավել ունենալու հարազատ մեկին…

Նրանցից ամեն մեկն իր աշխարհն ու երազանքը ունի, և այդ երազանքները խանգարում են իրար, քանի որ բոլորի երազանքը մեկն է…

Ու եթե անգամ իրենց ժպտացող աչուկների մեջ երջանկության կրակը չի բոցավառվում, միևնույնն է, մի օր կբոցավառվի, եթե իրենց կողքին լինենք ոչ միայն ես, Գոհարն ու մյուսը, այլև դու, քո ժպիտն ու քո` ինձանից ավելի լավ ընկեր լինելու ունակությունը:

Հ.Գ. Լիլիթն ամեն օր զանգահարում է ինձ, մենք իրար կարոտում ենք…

Արուսիկ Տիգրանյան

Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներՓաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ)ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. PoliticoԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումըԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՈղբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաներըՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում
Ամենադիտված