Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան


Ամուսինս WhatsApp-ով է զանգել, առանց տեսազանգի ու խոսել ենք երկու րոպե. Գերեվարվածի կին

Ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարազատները գրեթե երեք շաբաթ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չէին կարողանում հարազատների մասին։ Ոմանք նույնիսկ վստահ չէին՝ արդյոք գերության մեջ են իրենց հարազատները, թե ոչ։ Օրերս Ադրբեջանն ի վերջո հաստատել է գերիների ցանկը ու Կարմիր Խաչի ներկայացուցիչները վերջապես հնարավորություն են ստացել այցելել՝ Բաքվում գտնվող ու հաստատված բոլոր ռազմագերիներին։ 

Նոյեմբերի 16-ին գերեվարված շիրակցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց զինծառայողի կինը։ Մի քանի րոպե տևած զրույցով գերեվարվածը շատ բան չի հաղորդել ընտանիքին։

«Խոսել ենք իր հետ։ WhatsApp-ով է զանգել, բայց առանց տեսազանգի։ Մոտ երկու, երեք րոպե խոսել ենք, իր ասելով լավ են, ամեն ինչ լավ է, նորմալ է՝ ավել ոչ մի բան»։

Զինծառայողի կնոջ փոխանցմամբ՝ Բաքվում շարունակվում է պահվել 21 զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 21-ին։ Գերու կինը նաև կապի մեջ է նույն օրը գերեվարված մյուս զինծառայողների հարազատների հետ, նրանք ևս անակնկալ զանգ ստացել են հարազատներից։

Ըստ նրա՝ անհետ կորած համարվող մի շարք զինծառայողների՝ իրականում գերության մեջ լինելը հաստատվել է ու շատերի հարազատները եւս նրանց հետ կապ են հաստատել։

Տեղեկություններ են շրջանառվում, որ դեկտեմբերի 15-ին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ, ինչի մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է նաեւ գերեվարված զինվորի կինը՝ նշելով, որ դա պարզ կլինի Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո։

«Ոչ մի բան աշխատանքներից չգիտենք, սպասում ենք։ Զանգում ենք, իրենք էլ են ասում՝ սպասեք մինչև ամսի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպումը, հանդիպումից հետո նոր պարզ կլինի, դրանից առաջ ոչ մի բան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հատնի էր դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում:

Գերեվարվածի Կինը նաև անդրադարձավ Քննչական կոմիտեի այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար։ Կնոջ պնդմամբ, վաղ էր նման հաղորդագրություն տարածելը։

«Նրանց հարազատների հետ կապ ունեմ, կարծում եմ, որ հիմա հաստատ պետք չէր ձերբակալումները՝ նման ձև, միանգամից»։

Գերեվարված զինծառայողի կինը ավելի վաղ հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարով է ամուսնուն ճանաչել, իմացել, որ գերեվարված է, ապա տեղադրել էր սոցկայքում, որից հետո ադրբեջանական կողմը ակտիվ տեսանյութեր էր սկսել տարածել, որտեղ երևում էր նաև ամուսինը։

Նյութի աղբյուր՝ pastinfo.am

 
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»
Ամենադիտված