Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ
TVԱդրբեջանցիներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, 12։00-ի սահմաններում կրակ են բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր շուկայի բնակիչներից մեկը։
«Ադրբեջանցիներն են սկսել կրակել փոքր տրամաչափի զենքերով, մերոնք պատասխան են տվել, մոտավորապես 10 րոպե են տևել կրակոցները, որից հետո դադարել է։ Գյուղի և տների ուղղությամբ չեն կրակել, ոչ ոք չի տուժել»,- նշեց Կարմիր շուկայի բնակիչը։
Ավելին՝ այստեղ