ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Եռակողմ հայտարարության ամբողջական բովանդակությունը
ՔաղաքականությունՌուսաստանի Դաշնությունը կշարունակի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին ասվում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը: