ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Ադրբեջանում ՌՈՒԵ հոգևորականների գործողությունները անհանգստացնող են․ Արա Աբրամյան

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին՝ նոյեմբերի 8–ին Ադրբեջանի Ռուս ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած միջադեպի քննադատությամբ։

Արա Աբրամյանի նամակը՝ ստորև։

«Ձերդ Սրբություն,

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների Ձերդ Սրբության  նախաձեռնությամբ վերջերս կայացած հանդիպման լուրը մեծ հույսերով ընդունվեց հայ հասարակության կողմից։ Այդ հույսերն առաջին հերթին կապված են այն բանի հետ, որ Ձերդ Սրբության անձնական նախաձեռնության և Ռուսաստանի ուղղափառ  եկեղեցու միջամտության շնորհիվ կարող է հաջողվեր, և ի վերջո կհաջողվի, մեռյալ կետից շարժել հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող այլ  անձանց վերադարձի՝ հայ ժողովրդի համար ցավագին հարցերը։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ ՌՈՒԵ պես հեղինակավոր և ազդեցիկ հոգևոր ուժի այդ ազնիվ առաքելությունը չի ավարտվել և դեռ ցանկալի արդյունք կտա։

Այդ համատեքստում առավել անհանգստացնող են ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմից եկող ազդակները՝ հիմնված հոգևորականների այնպիսի արտահայտությունների վրա, որոնք հաճախ դուրս են գալիս ոչ միայն եկեղեցական կանոնի և էթիկայի նորմերից, այլև խիստ տարբերվում են քրիստոնեական  բարոյականությունից, բարու և չարի մասին բարոյական ուսմունքից, և, ինչպես մենք ենք պատկերացնում, ՌՈՒԵ պաշտոնական տեսակետից։

Սրբազնագույն Տեր,

Մենք ստիպված ենք դիմել Ձեզ բազմահազար քրիստոնյա հավատացյալների, այդ թվում իմ հավատակիցների, հոգիներում տեղ գտած խռովքն ու տագնապը փարատելու խնդրանքով՝ կապված ՌՈՒԵ հոգևորականների այն ելույթների հետ, որ տեղի են ունեցել վերը հիշատակված թեմի բոլոր եկեղեցիներում ս․թ․ նոյեմբերի 8–ի գոհաբանության մաղթանքի ժամանակ, երբ  Ադրբեջանում նշվել է վերջին ղարաբաղյան պատերազմում նրանց հաղթանակը։ (Այդ աղոթքների մասին հայտնում է ՌՈՒԵ գոհաբանություն թեմի պաշտոնական կայքը (https://baku-eparhia.ru/news/?ID=13550

Ակնհայտ է, որ ՌՈՒԵ՝ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող  եկեղեցիներում  ժամերգություն՝ լինի դա գոհաբանական մաղթանք թե Սուրբ պատարագ, չի կարող չմատուցվել գտնվելու երկրի տարբեր, այդ թվում  պետական, տոների առթիվ։ Այդուհանդերձ, նույնիսկ մեր մեծ ցանկության դեպքում, դժվար է հասկանալ այն ճիգն ու փութեռանդությունը, որ ցուցաբերել են վերոհիշյալ թեմի հոգևորականներն իրենց ծառայության և քարոզների ժամանակ, մասնավորապես՝ Բաքվի Սուրբ Մյուռոնաբեր Կանանց Տաճարում աղոթքի ժամանակ, որը նոյեմբերի 8–ին մատուցել է տաճարի ավագերեց և վերջերս ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի քարտուղար նշանակված Ալեկսիյ (Նիկանորով) վարդապետի կողմից ։  

Նույնությամբ կրկնելով պաշտոնական ադրբեջանական պրոպագանդայի ձևակերպումները և երկրորդելով նրանց՝ քարոզող հոգևորականը հայտարարել է․ «Ադրբեջանը վերադարձրել է ագրեսորների կողմից օկուպացված տարածքները»։ Նրա հետագա ճառում գռեհկության հասնող փոխաբերություններ են հնչում այդ «ազատագրված տարածքներում»  լսվող «երաժշտության» և «մանկան ծիծաղի» մասին։ Իսկ այդ ամենի պսակը քարոզի վերջում «հաղթանակի օրվա» կապակցությամբ պաթոսախառը շնորհավորանքն էր, որն այս իրավիճակում ոչ այլ ինչ է, քան այն սպանված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակի պղծում, որոնց մարմինները մինչև հիմա հողին չեն հանձնվել, որոնց հոգիները դեռ հանգստություն չեն գտել։ (https://nedelia.az/track.js/news/19971/molitvy-po-sluchayu-dnya-pobedy-byli-prochitany-v-pravoslavnykh-tserkvyakh-azerbaydzhana-video)

Այդպիսի կամայականությունները, որոնք ղարաբաղյան 44–օրյա պատերազմի առաջին օրերից մինչ հիմա սպրդում են ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի հոգևորականների կողմից, մեզ խիստ վնասաբեր են թվում, ընդսմին՝ ևաև «անպարտելի Իլհամ Հեյդարովիչին» չափից դուրս փառաբանելու մասով, ով բոլորին,  բացի հավանաբար Ադրբեջանում ՌՈՒԵ  հոգևորականներից, հայտնի է նրանով, որ միակողմանիորեն մինչև հիմա անազատության մեջ է պահում հայերին, անտեսելով  եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ազատել բոլոր գերիներին և վերադարձնել բոլոր պահվող անձանց, և որի վարձկաններն ավերում են քրիստոնեական եկեղեցիները, վերացնում են հայկական խաչքարերը և Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները։

Կռահելով ՌՈՒԵ սպասավորների՝ Ադրբեջանի իշխանությունների հանդեպ նմանօրինակ նախանձելի նվիրվածության և ծառայամտության հավանական պատճառները, արդեն չենք զարմանում, որ նրանցից ոչ ոք ձայն չբարձրացրեց  կանգնեցնելու այն մահաբեր  պատերազմը, որում «հաղթանակն» այդպես մեծ շուքով տոնում են Քրիստոսի տանը։ ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի ոչ մի հոգևորական, չգիտես ինչու, տաճարի խորանից խաղաղության և բարության քարոզ չի կարդում, չի աղոթում, որպեսզի Ամենաբարձյալ Տերը թեթևացում բերի իրենց տառապյալ քրիստոնեա եղբայրներին՝  հայ գերիներին։

Հենց այդպիսի գործողությունների, խոսքերի ու աղոթքների է ծարավ ՌՈՒԵ հավատացյալ հոտը, լինի դա Բաքվում, Երևանում թե Մոսկվայում։ Հենց դա կհիշվեր և արձագանք կգտներ բոլոր նրանց հոգիներում և սրտերում, ում թանկ են մեր տարածաշրջանում հարատև խաղաղությունը և արարումը, ինչը համընկնում է Ռուսաստանի շահերին ևս։

Ձերդ Սրբություն, խոնարհաբար խնդրում եմ Ձեր հայրապետական նախազգուշացումները՝ ուղղված հոգևորականության տվյալ ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր երբևիցե, հնարավոր է, տրվեն քրիստոնեական հավատի, Ռուսական ուղղափառ եկեղեցուն եղբայրական քրիստոնյա  ժողովրդի և նրա հոգևոր ժառանգության ցուցադրական ոտնահարմամբ ձեռք բերած «հաղթանակն ու հաղթողին» փառաբանելու  գնով առանձնահատուկ կերպով աչքի ընկնելու գայթակղությանը:

 

Հայցելով Ձերդ Սրբության հայրապետական օրհնությունը և ճշմարիտ հարգանքով՝

Ռուսաստանի հայերի միության նախագահ,

ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան

հարաբերությունների գծով խորհրդի

նախագահության անդամ 

Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերումՖՈՏՈ․ Բլոգերի ամուսինը ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է. ով է նա Տոմս կա, տոմս չկա․ ՀՖՖ-ն հայտարարել է Sold out-ի մասին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում վերջին քայլն են արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ ԱլիևԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարումԱնցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Ալիևը փոխհատուցում է ակնկալում Ռուսաստանից Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՓաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Սյունիքի մարզի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված