Ապաշրջափակված ճանապարհներով երթեւեկությունը վերահսկելու են Երևեւանն ու Բաքուն․ Մարիա Զախարովա
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախպարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, որ Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կենսագործման օգտին։ «Այդ կարեւոր խնդրով զբաղվում է աշխատանքային խումբը, որը ղեկավարում են երեք երկրների փոխվարչապետները»,- ասել է Զախարովան, հավելելով, որ միջազգային փոխադրումները ապաշրջափակված ճանապարհներով վերահսկվելու են կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությունների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա։ Այդ հարցերի ողջ համալիրը քննարկվել է փոխվարչապետ Օվերչուկի կողմից՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ, նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram