Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է Բեռլին Նույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Դեբեդից 1 զոհ, 2 անհետ կորած կա, ՄԻԵԴ-ից դեռ արձագանք չկա հայ գերիների մասով

Ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզի ուղղությամբ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների հետևանքով Լոռու մարզի Դեբեդ համայնքից կա 1 զոհ, իսկ 2 հոգի համարվում է անհետ կորած։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը։

«1 զոհ՝ Դավիթ Ամիրյանը, ում հուղարկավորությունը 3 օր առաջ է տեղի ունեցել, 2 հոգի էլ անհետ կորած ունենք՝ Կառլեն Ստեփանյանը, Հարություն Սարգսյանը», - ասաց համայնքապետը։

Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա Ղազարյանն ասաց, որ անհետ կորած համարվողներին Ադրբեջանը դեռ չի հաստատել, որ այնտեղ են ու գերի։ «Մեկին տեսանյութում ճանաչել ենք, մյուսին չենք տեսել որևէ տեսանյութում»։

Ըստ նրա՝ անհետ կորածների ընտանիքները դիմել են թե՛ Հայաստանում «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեին, թե՛ պաշտպանության նախարարությանը։ «Կառլեն Ստեփանյանի քույրը Եվրոպական միության Եվրահանձնաժողովին էլ է դիմել, «Կարմիր խաչին» էլ, պաշտպանության նախարարությանն էլ, Հարությունի ծնողները, կինը դիմել են  «Կարմիր խաչ», պաշտպանության նախարարություն, ես էլ ամենօրյա կապի մեջ եմ ծնողների, զորամասի հրամանատարության հետ, իրենք էլ նորություն լինելու դեպքում կապի մեջ կլինեն։ Փորձում ենք երկուսի հետ կապված ցանկացած նորություն կիսվել, տեղեկացնել, վերլուծել, հասկանալ։ Այլ նորություն չունենք», - նշեց Աշոտ Ղազարյանը։

Ինչ վերաբերում է Դավիթ Ամիրյանին, ապա Ղազարյանն ասաց, որ նա բախումների հետևանքով ստացված վնասվածքներից է զոհվել։ «Որովհետև բախումներից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ինքը երևում է գլխից և ոտքերից վիրավոր վիճակում, իսկ ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են»։

Հայաստանում «Կարմիր խաչ»-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասաց, որ Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր գերի ընկածների հանգամանքը Ադրբեջանը դեռևս չի հաստատել, և որ նորություն չկա։ «Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, բայց որևէ լուր կամ հաստատում այս պահի դրությամբ չեմ կարող տալ։ Սպասում ենք։ Մենք հարազատների հետ ընթացիկ կապի մեջ ենք, նրանք մոտենում են, մենք հետադարձ կապ ենք հաստատում», - եզրափակեց Ամատունին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ հայ գերիների մասով դեռևս ՄԻԵԴ-ից չեն արձագանքել հայաստանյան կողմի դիմումին։ «Դեռ նորություն չեմ կարող ասել, որովհետև դեռ ՄԻԵԴ-ից պատասխան չենք ստացել»։

Սամվելյանն ասաց, որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել հայ զինծառայող գերեվարելու հանգամանքը։ «Ադրբեջանը դեռ չի հաստատել, երեկվա դրությամբ էլ դեռ «Կարմիր խաչին» էլ նույնիսկ ինֆորմացիա չի փոխանցվել», - եզրափակեց նա։

Ավելին՝ այստեղ

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված