ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը


Pegasus-ը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր. Վանեցյան

TV

Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է  Pegasus ծրագրով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա մանրամասնեց, դեռ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներն իրականացրել են իր հեռախոսի զննումը, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իր հեռախոսում տեղադրված է հենց այդ ծրագիրը. «Բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, ես չուզեցի դրա մասին բարձրաձայնել։ Երեկ ստացա նամակն ու որոշեցի բարձրաձայնել ու հանրայնացնել խնդիրը»,-ասաց նա։

Վանեցյանը մանրամասնեց՝ մարդուն գաղտնալսելն ու հետևելը պետության մենաշնորհն է համապատասխան հիմքերի ու դատարանի որոշման առկայության պարագայում։

«Pegasus ծրագիրը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր, NSO Group-ը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որ նրանք օգտագործեն այդ ծրագիրը, այլ որոշակի գումարի դիմաց՝ 7-10 մլն դոլարի շրջանակներում բաժանորդագրվում են այդ ծրագրին: Ասում են՝ այ մեր երկրից խնդրում ենք հսկողության վերցնել այսինչ, այնինչ անձին։ Այդպիսով նրանք հնարավորություն են տալիս այդ ընկերությանը, առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ ու վարակել ցանկացածի հեռախոս։ Բայց այդ տվյալները ոչ թե ստացվում ու պահպանվում են Հայաստանի իրավապահ մարմիններում, այլ դրանք գնում են NSO Group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո այն տրամադրում է դրանք պատվիրատուին։ Ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք համագործակցում են բացառապես պետությունների հետ։ Եթե պետությունը թույլ չտա մուտք գործել մեր բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում»,-մանրամասնեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը խնդիրը դիտարկեց նաև  ժողովրդավարության համատեքստում, ընդգծեց, ցանկացած անձի անձնական, ընտանեկան գաղտնիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա. «Pegasus ծրագրի կիրառման համար դատարանի որոշում չի կարող լինել, քանի որ այն ՀՀ իրավապահ համակարգի սեփականությունը չէ։ Ստացվում է, որ այս ամբողջ գործընթացն անօրինական է»,-ընդգծեց նա։

Pegasus ծրագրով վարակված հեռախոսը կարող է մարդու կամքից անկախ, նրա անգիտությամբ միացնել տեսախցիկը, ձայնագրել զրույցները։

«Հիմա պատկերացրեք, մարդ ես, տանը նստած ես ընտանեկան միջավայրում։ Լսում են ամբողջությամբ քո անձնական զրույցները կնոջդ, երեխաներիդ, ծնողներիդ հարազատներիդ հետ։ Այս գաղտնալսման ծրագրի միջոցով ձեռք բերած զրույցները չեն օգտագործվում քրեական գործերի քննության ժամանակ, չեն հանրայնացվում, քանի որ այդ տեղեկությունները ստացվում են ապօրինի։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են իրենց ոչ հաճո լրագրողների, իրավապաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու հետապնդելու համար։ Ահա այս վտանգների պատճառով է, որ մենք բարձրաձայնում ենք ծրագրի անթույլատրելիության մասին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր, որ իր հեռախոսը վարակված է այդ ծրագրով եւ կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին վախենալ ոչ թե իրենից, այլ Հայրենիքի և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։

ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված