Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
ՔաղաքականությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկություն՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ Արմավիրի 29-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում, նա այդ պաշտոնում փոխարինելու է վերջերս Պնախարար նշանակված Սուրեն Պապիկյանին։
Ավելին՝ այստեղ