Դեռահասը վիճաբանության ժամանակ դանակահարել ու սպանել է հասակակցին․ արտակարգ դեպք Ճապոնիայում
Ուշադրության կենտրոնումՃապոնիայի Յամոտու քաղաքում, որը գտնվում է Այթի պրեֆեկտուրայում, տեղի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտը դանակահարել ու սպանել է նույն դպրոցի մեկ այլ ուսանողի, որը սովորում էր զուգահեռ դասարանում՝ վիճաբանության ժամանակ։ Այս մասին հայտնում է NHK-ն։
Ըստ հաղորդման, 14-ամյա դեռահասը մահացել է որովայնի հատվածում ստացած դանակի հարվածից։ Պարզվել է, որ դրանից առաջ նա վեճ է ունեցել համադասարանցու հետ եւ վերջինս է դանակահարել։ Ենթադրյալ դանակահարող դեռահասին ոստիկանները ձերբակալել են։ Նա ներկայումս հարցաքննվում է։
Ավելին՝ այստեղ