Ուկրաինան առաջին անգամ թուրքական Բայրաքթար է կիրառել՝ ոչնչացնելով ՌԴ ԶՈւ հրետանին
Ուշադրության կենտրոնումՈւկրաինացի զինվորականներն առաջին անգամ օգտագործել են Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը Դոնբասի շրջանները գրաված զինյալների և ռուսաստանյան զորքերի դեմ։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է unian.net-ը:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կամավոր Ռոման Դոնիկը։
«Զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար բարձրացվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, հայտնաբերվել է մարտկոցը եւ մեկ հրանոթը ոչնչացվել է հրթիռով։ Մյուս հաշվարկները թաքնվել են։ Բայց դա հաստատ չէ։ Որովհետև «թռչուններն» ավելի շատ են օդ բարձրացվել։ Վստահե՛ք Ուկրաինայի ԶՈւ-ին»,- գրել է Դոնիկը։
Նա պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է ի պատասխան հոկտեմբերի 26-ին Դոնբասում և Դոնեցկի շրջանի Գրանիտնոյե գյուղում զինվորականների դիրքերի հրետակոծմանը։