Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելը մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն փակ կլինի ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծել Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանը


Վանո Սիրադեղյանի նամակը՝ իր վերադարձի մասին

Ուշադրության կենտրոնում

2012-ին մենք Վանո Սիրադեղյանի մերձավորներից մեկի փոխանցած լուրն էինք հրապարակել, այն մասին, որ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Այդ շրջանում Վանոյի եւ նրա շրջապատի նկատմամբ ինչ որ պրոցեսներ էին սկսվել եւ Վանոյի սույն մերձավորները որոշել էին, որ նման կեղծ լուրով ինչ որ պրոցեսներ կկանգնեցնեն։

Եւ քանի որ լուրը փոխանցողն այն սակավաթիվ մարդկանցից էր, որը նրա փախուստից հետո մշտապես կապի մեջ էր եղել, ուստի մենք ինչ որ չափով հավատացել էինք նրա փոխանցած տեղեկատվությանը, բայց առավելապես՝ հույս ունեինք, որ նման «սադրանքից» հետո Վանոն անպայման կարձագանքի եւ իր մասին լուր կտա։ Եւ չէինք սխալվել։ Այդ տեղեկատվության հրապարակումից բառացիորեն օրեր անց՝ մահվան մասին տեղեկատվությունը փոխանցող մերձավորը մեզ փոխանցեց Վանոյի նամակը «Հրապարակի» գլխավոր խմբագրին։

Մեր նախկին ծանոթությունը ստիպել էր, որ մի թեթեւ հանդիմանություն հնչի, դու-ով դիմի եւ բացի որոշ փակագծեր։ Այսօր, երբ տեղեկացանք, որ մեծ գրողը, 90-ականների շարժման ակնառու ներկայացուցիչն այլեւս չկա, հասկանալի դարձավ, որ 2012 թվականին օգոստոսին գրված այդ նամակը Վանոյի վերջին գրավոր խոսքն է՝ ուղղված հայ հանրությանը։ Ուստի որոշեցինք վերատպել այն։

«Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը՝ այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնեւեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի:

Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:

Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը՝ հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզեւ 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլեւս չորրորդական նշանակություն ունի:

Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա՝ պարզապես չեմ մտածում:

Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:

Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ՝ հոգացել եմ, որ «շփումս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի:

  ՎԱՆՈ  

7  օգոստոս, 2012թ.»:

Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումըՄաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելը մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն փակ կլինիՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծելԶախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանըԿարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Ո՞ր դեպքում կսկսեն Փաշինյանի հրաժարականի հարց բարձրացնելՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՍա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքովՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Կանգնած ենք Տավուշի և Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ 2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
Ամենադիտված