​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին


«Բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ». դրսի ներդրողն անհանգստացած է՝ կարո՞ղ է իր բիզնեսն էլ խլեն. Նաիրի Սարգսյան

TV

2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 % տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։

Ընդունելով հանդերձ, որ այս թիվը խաբկանք է, վստահ եմ՝ վիճակագրական թվերը նկարելով՝ ցույց կտան անգամ դրանից ավելի աճ, բայց իրականությունն այն է, որ Կառավարությունն ընդունել է ընդամենն իներցիայով գրված մի բյուջեի նախագիծ, որը մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մեր առաջնահերթությունների հետ որևէ կապ չունի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադարձավ 2022 թվականի բյուջեի նախագծին, ապա շարունակեց.

«Մենք չունենք տնտեսական աճի հնարավորություն, որովհետև տնտեսական զարգացման հասնելու պատկերացումն այս իշխանության մոտ սահմանափակվում է ընդամենը սրճարաններում մարդկանց այցերի քանակով և ՀԴՄ կտրոններով, մինդեռ իրական տնտեսական աճը հիմնվում է հենց տնտեսության բազմազանության, արտահանման ծավալների աճի վրա։ Եթե Կառավարությունը տնտեսության աճի հույսը դնում է հանքերի շահագործման վրա, ապա դա ցույց է տալիս, որ գործ ունենք հորից ժառանգություն ստացած մի անգործունյայի հետ, որը ստացած գույքը վաճառում է ու որևէ բան չի ավելացնում եղածի վրա, որևէ բան չի ժառանգում իր հետնորդներին։ Հանքարդյունաբերոթյան վրա տնտեսություն կառուցող Կառավարությունը հենց այդ անգործունյա ժառանգին է նման»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ Կառավարությունը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր ատոմակայան կառուցելու մասին, արդյո՞ք դա բավարար հիմք չի ստեղծում 7 տոկոսանոց տնտեսական աճին հասնելու համար, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Ընտրություններից անմիջապես հետո էլ Կառավարությունը նախաձեռնեց Հայաստանում և դրսում ապրող գործարար շրջանակների հետ հանդիպումներ. անցել են ամիսներ, արդյո՞ք որևէ մեկը լսել է որևէ ներդրումային ծրագրի մասին վկայող պլանի կամ փաստաթղթի մասին։

Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանում անցկացված գործարար համաժողովին, ապա դա այնպիսի բան է, որին մասնակցելը ոգևորում է բոլոր գործարարներին, սակայն արդյո՞ք դրան հաջորդել է որևէ գործողություն, արդյո՞ք որևէ բիզնես պլան կա։ Չկա, որովհետև հիմա տեղական բիզնեսը մտածում է իր բիզնեսը կամ փակելու, կամ այլ երկիր տեղափոխելու մասին, իսկ արտասահմանյան ներդրողների մոտ առայժմ կա կրավորական վարքագիծ. չկա վստահություն իշխանության և Կառավարության նկատմամբ»։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից։ Հայաստանից Ֆրանսիա արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։

Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ։

Ըստ Աուդիտորների պալատի նախագահի՝ նման վիճակագրության դեպքում Հայաստանը չի կարող խոսել բյուջեով նախանշված տնտեսական աճին իրականում հասնելու մասին, չի կարող նաև որևէ դրական ազդակ հղել որևէ ներդրողի, որովհետև երբ գործարարը տեսնում է, թե ինչպե՞ս էր ընտրությունների քարոզարշավի ժամանակ Կառավարության ղեկավարը խոսում մարդկանց բիզնեսը խլելու և պետականացնելու մասին, իսկ ընտրություններից հետո լսում է անհասկանալի նվիրատվությունների մասին, նա չի կարող դիմել ռիսկի և Հայաստանում ներդրում անել։

«Բոլոր ներդրողները տեսնում են, որ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ասել՝ «բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ, կվերցնեմ կբաժանեմ ժողովրդին», ու դա ասելուց երկու ամիս անց արտասահմանյան կապիտալով բիզնեսից 25 % բաժնեմաս է նվիրվում վարչապետի աշխատակազմին։ Սրանից հետո որևէ բանական մարդ չի կարող մտածել ներդրում անելու մասին։ Անձամբ ինձ դրսի ներդրողները հարց են տվել՝ իսկ հնարավո՞ր է՝ մենք իրականացնենք ներդրում, և այն մեզանից խլեն, կարո՞ղ է արդյոք պետությունը մեզ ճնշել»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ադրբեջանի ռազմավարությունը՝ տարածքային զիջումներից դեպի ժողովրդագրական ճնշում. Past.am Ջազի ոգին՝ Կոմիտասի երաժշտության տանը.Արցախի «Ջազ» նվագախումբը նորովի ներկայացավ հանդիսատեսին Ազատամուտ գյուղի բնակչի տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվելՄայր Աթոռը հայտարարություն է տարածելԵղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերըԵթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. ՊուտինՈչ ոք չի կարողանա մեզ ծնկի բերել. Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպմանըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. ԶատուլինՂրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավարՊորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ«ՀայաՔվեն» Ստեփանավանի գրասենյակում ամփոփեց ամառային դպրոցըՊտտահողմ՝ Գեղամա լեռներում (տեսանյութ)Այս իշխանությունը հոգեվարքային վիճակում է. Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը հավերժ չէ, գալու են նոր մարդիկ և պահանջներ են ներկայացնելու. Արմեն Մանվելյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմին Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում Հոլանդիայում արևային վահանակների սեփականատերերի մեկ երրորդը փոխհատուցել է իրենց ծախսերը Անի Լորակը փոխել է քթի ձևն ու դեմքի ուրվագիծը. պլաստիկ վիրաբույժԶվարթնոց օդակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքըՊլեխանովի համալսարանի դիպլոմով՝ ճանապարհ դեպի ապագա Որտե՞ղ է իր հանգիստն անցկացնում Նիկոլ ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Լոռիում, մեծավանցիները դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելու տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները. ԿոստանյանՈղբերգական վթար՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավորIDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred Կիևում ՌԴ-ի հարվածի հետևանքով զnhերի թիվը հասել է 31-իՏարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն, դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են․ ՍուրենյանցՀայաստանը վերածում են ոստիկանական բռնապետության Ամերիկյան առաջարկի մութ կողմերը Ադրբեջանի հերթական լկտիացումը և ռուսական մեղմիկ արձագանքը «Տատս դարբնի պես հղկել է ինձ»․ կորուստ՝ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի ընտանիքումՈղբերգական վթար․ մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա․ ՌԴ130 մլն դրամ պետական բյուջեից՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար (տեսանյութ)Ջուր չի լինելուՀանքարդյունաբերությունը «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին ՏԱՍՍ–ը կատարել է Բաքվի պահանջը՝ հեռացնելով Ստեփանակերտ անվանունը հոդվածից«Իմ սիրտը զբաղված է». Յանա Դանիելյանի խոստովանությունըՍելավային հոսքերի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴՈՄՈՒՍ OUTLET՝ հարմարավետություն բոլորի համարՌուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. փոխարժեքն` այսօրԱդրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի«Արցախ» ջազ նվագախմբի բացօթյա համերգը՝ Երևանում (տեսանյութ)Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՔաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիրԲջնի գյուղում մեքենա է այրվելԲյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Փաշինյանը տեսադաշտից «անհետացել» է. «Ժողովուրդ»Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված