Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


Ուղիղ մեկ տարի առաջ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ

Blog

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշում է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի ունեցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։

«Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։

«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ նախապայմաններ դնել, զգացմունքային եւ թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը եւ հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ եւ հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց եւ իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, եւ մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով:

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի եւ ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Արցախի գործող ղեկավարության վրա։

2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.:

Հ.Գ.

Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ,որ դիմի եւ նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք,որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ՝ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։

Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետեւանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին եւ հազարավոր զոհեր:

Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան Փաշինյանի գնահատականների նրան ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո։

Հ.Հ.Գ.

Իսկ ի՞նչ թողեց նա: Կապիտուլյացիա»,-գրել է Շարմազանովը։

Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված