Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը․ արտակարգ դեպք
Ուշադրության կենտրոնումԵրկուշաբթին Չինաստանի Հեբեյ նահանգի Պինշան շրջանում սկսվել է արտակարգ միջադեպով։ Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը։ Տուժածների թիվը ճշտվում է։ Հրապարակված կադրերում երեւում է միայն ավտոբուսի վերնամասի մի փոքր հատվածը՝ գետի ջրերի մեջ։
Գետի հոսքը բավականին ուժեղ է եւ դժվարություն է առաջացնում, որպեսզի հնարավոր լինի լողալով մոտենալ ավտոբուսին։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք կարողացել են հանել ավտոբուսը գետից եւ ողջ մնացած ուղեւորներին տեղափոխել հիվանդանոց։ Զոհերի մասին դեռեւս հաղորդումներ չկան։
Ավելին՝ այստեղ