Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը


Ինչո՞ւ չի հրապարակվում պատվաստման հակացուցում ունեցող մարդկանց թիվը

Վերլուծություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ այս տարվա օգոստոսի 20-ի 65-ն հրամանով սահմանվեց, որ Հայաստանի քաղաքացիները հոկտեմբերի 1-ից պետք է կա՛մ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի: ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս հրամանի օրինականությունը հիմա վիճարկում է Սահմանադրական դատարանում: Մենք այլ հարթությունում քննարկենք հարցը: 

Ամեն առավոտ առողջապահության նախարարությունը հրապարակում է կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի մասին թվեր. այսքան վարակված, այսքան առողջացած, այսքան մահ, այսքան պատվաստված, այսքան բուժվող: Կա մի թիվ, որի մասին համառորեն լռում է նախարարությունը: Ու սա հիմք է տալիս տարբեր լուրերի:

Առողջապահության նախարարի 65-ն հրամանում հստակ գրված է, որ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Հակացուցում ունեցող քաղաքացին ազատվում է պատվաստվելու կամ թեստ հանձնելու պարտադրանքից: «Հակացուցում» բառն այս հրամանում հանդիպում է 344 անգամ:

Բայց ամեն առավոտ հրապարակվող տեղեկանքներում՝ ոչ մի անգամ: Չի ասվել ու չի ասվում, թե վարակված, առողջացած, մահացած, պատվաստված, բուժվող քաղաքացիներից բացի, քանիսն են հակացուցումների մասին տեղեկանք ներկայացրել: Եվ սա առնվազն զարմանալի է: Նախարարը որոշել է, որ հակացուցումների տեղեկանք պիտի տա բժիշկը: Այսինքն՝ բուժհաստատությունը, որտեղ գրանցվում են բոլոր այցերը: Այսինքն՝ հակացուցում ստացած քաղաքացիների մասին տեղեկությունը նույնքան հասանելի է նախարարին, որքան պատվաստված կամ վարակված քաղաքացիների մասին տվյալները: Չեն անում: Ու քանի որ չեն անում, հավաստի է դառնում լուրը, թե բուժհաստատություններին հրահանգված է հակացուցում չտալ ոչ ոքի: Անհնար է, որ Հայաստանում չլինի գոնե մեկ քաղաքացի, որ կորոնավիրուսի պատվաստման հակացուցում ունենա: Առավել եւս, որ պատվաստումը հակացուցված է նաեւ հղիներին:

Անահիտ Ավանեսյանն ուզում է ասել, որ Հայաստանում հղիներ չկա՞ն: Ցանկության դեպքում կարելի է հակացուցումների մասին երեք թիվ հրապարակել՝ դիմել է այսքան քաղաքացի, հակացուցում է ստացել այսքանը, որից այսքանը՝ հղի: Կամ՝ նախարարը հրամանով առողջության առաջնային պահպանման բժիշկներին վստահելով հակացուցումներ տալու գործը, իրականում նրանց չի վստահում ու մտավախություն ունի, որ նրանք «տեղեկանք կծախեն», կամ էլ, ինչպես պետական համակարգը, առողջության առաջնային պահպանման օղակն էլ լցրել են անտեղյակ յուրայիններով, որ գործից չեն հասկանում ու չեն կարող ցուցումը հակացուցումից տարբերել:

Երկու դեպքում էլ մեղավորը թավշյա իշխանությունն է, որն արդեն երեք տարի ասպատակում է Հայաստանն ու պատասխանատվություն չի վերցնում: Պատասխանատվությունից խուսափելու դրսեւորում է նաեւ մարդկանց պատվաստվելու հակացուցում չտալու հրահանգը: Իսկ եթե, Աստված մի արասցե, Հայաստանի մի քաղաքացի մահանա պատվաստումից առաջացած ալերգիկ պրոցեսներից, ի՞նչ է անելու Անահիտ Ավանեսյանը, որը, ըստ լուրերի, հրահանգել է հակացուցումներ չտալ ոչ ոքի: Կասի՝ նման մահեր այլ երկրներում էլ են եղել, ու վերջ: Հիվանդի մահը պարտություն է, իսկ Անահիտ Ավանեսյանը պարտությամբ հպարտներից մեկն է: Պատվաստման հակացուցում չտալու նրա հրահանգը պարտվելու, իրենց համար՝ հպարտանալու հիմք ստեղծելու քայլ է:

ՀԳ. Եթե մեր այս հրապարակումից հետո Անահիտ Ավանեսյանը սկսի հրապարակել նաեւ հակացուցում ունեցող քաղաքացիների քանակի մասին թվերը, դա եւս մեկ ապացույց կլինի, որ իրական է այն տեղեկությունը, թե պարտությամբ հպարտները բուժհաստատություններին հրահանգել են հակացուցումների տեղեկանք չտալ ոչ մեկին:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ Շարմազանով
Ամենադիտված