Նուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել է Թրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից Իջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ» Երբ առաջին պլանին հաստատակամությունն է


Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում, Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։
 
Հակիրճ, ի՞նչ է ասել նա պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են.
 
1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝ զանգվածային հրետանային կրակ բացելով շփման գծի երկայնքով և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
 
2. Հայաստանը 30 տարիների ընթացքում ամուր պաշտպանական համակարգ էր ստեղծել, որի ինժիներական, ամրաշինական կառույցների մեժ մասն առ այսօր մնում են։ Հայաստանը տիրապետում էր Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, ուներ միջոցներ դրանց վնասելու, տիրապետում էր փակ տեղեկատվությանը։ Այդ պատճառով Ադրբեջանը ստիպված էր հաճախակի ճշտումներ մտցնել և փոփոխությունների ենթարկել օպերատիվ-մարտավարական ծրագրերը։
 
3. Հայաստանի գործող ղեկավարությունն անցել էր բացահայտ պրովոկացիաների։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը փաստացի եղել է խաղաղ կարգավորման գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարծքներ» արտահայտությունն Ադրբեջանն ընդունել է որպես վիրավորանք և անարգանք իր հասցեին, ինչպես նաև միջազգային ջանքերով կարգավորվող խաղաղ գործընթացի նկատմամբ։
 
4. Հայաստանը պատերազմը սանձազերծել և հրահրել է 2020թ. հուլիսին՝ Տավուշի սահմանին դիվերսիա իրականացնելով և ադրբեջանական խաղաղ բնակավայրերը ռմբակոծելով։
 
5. Հայաստանը և Սփյուռքը տասնյակ տարիներ համոզել էին աշխարհին, որ ադրբեջանցիները սպառնալիք են հայերի համար։ Որ Արցախը պատմական Հայաստան է, որ Ադրբեջանը որպես բռնապետություն պետք է սանկցիաների ենթարկվի, իսկ Արցախը պետք է ինքնորոշվի։
 
6. Հայերը փաստացի փախել են Կովսականից (Զանգելանից), մի քանի օր լավ պաշտպանել են Սանասարը (Կուբաթլուն)՝ հետո հանձնել։ Խաբում էին իրենց ժողովրդին՝ ասելով, որ Հադրութը իրենց վերահսկողության տակ է։
 
7. Պատերազմի ընթացքում հայերը հակահարձակման նպատակով երկու հիմար օպերացիաներ են կազմակերպել, որով կոտրել են հայկական կողմի պաշտպանական գիծը և տվել մեծ կորուստներ։
 
8. Շուշիի գրավումը մեր հաղթանակի պսակն է, որին մենք ձգտել ենք շատ երկար քայլելով անտառներով, վատ եղանակային պայմաններում, ճանապարհերի բացակայությամբ, թեթև տեխնիկայով՝ մինչև Շուշի։ ( Էլ ոնց ասի, որ Արցախի հարավն ու Շիշին ուղակի նվեր է տրվել իրենց)։
 
9. Հայերը Սփյուռքի հետ միասին, տարիներ ի վեր շատ ակտիվ, մեծածավալ քաղաքական-դիվանագիտական աշխատանք էին տանում։ «Օկուպանտ» Հայաստանը ԱՄՆ ում և Եվրոպայում ճանաչվում էր որպես ժողովրդավար-ազատ երկիր, իսկ Ադրբեջանը ներկայացվում էր որպես մոնստր։ Հայաստանին շուր 20 տարի ակտիվ աջակցում էին Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան և մյուս երկրները։
 
10. Ադրբեջանը իսրայելական անօդաչուներով զինվում էր մոտ տաս տարի, նույնիսկ 2016թ. ապրիլյան պատերազմում օգտագործեց «Հարոպները»։ Բայց պատերազմում հաղթեց թուրքական «Բայրաքտար ՏԲ2»-ը, որոնք ձեռք բերվեցին 2020թ. ընթացքում։
 
11. Թեկուզ Ադրբեջանը չի վստահում միջազգային տրիբունալին, սակայն հայերի կողմից գործած բոլոր հանցագործությունները և հասցված վնասները փաստաթղթավորված են և առաջիկայում իրավական գործընթաց է սկսելու։
 
12. Եթե Հայաստանի ղեկավարությունն ընդուներ հոկտեմբերի 7-ի Ադրբեջանի առաջարկը, ապա պարտությունը հայկական կողմի համար այսքան նվաստացուցիչ չէր լինի։ Բացի այդ կխնայվեր հազարավոր երիտասարդ կյանքեր,որոնց մահը Փաշինյանի խղճի վրա է։ Հայերի կմնային մի շարք տարածքներ։
 
13. (Ձեռք առնելով հեգնում է), Առ այսօր պարզ չէ, թե որտե՞ղ է Փաշինյանը ստորագրել այդ կապիտուլյացիոն ակտը, հետաքրքիր է իմանալ զուտ պատմության համար։
 
14. Երբ Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, անմիջապես որոշում կայացվեց հաղթանակի շքերթ- զորահանդես կազմակերպել։ Որովհետև 44 օրերի ընթացքում, տասնամյակներով ճնշված ադրբեջանցի ժողովուրդը վերծվեց հաղթանակած ժողովրդի։
 
15. Հայկական բանակը շատ լավ զինված է եղել, ունեցել է լավ սպառազինություն, որի որոշ մասը Ադրբեջանն ավար է վերցրել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի հասկանում, թե ի՞նչ ողբերգություն է բերել տարածաշրջանի համար։
 
16. Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր և հարաբերությունների նորմալացում, սակայն Հայաստանից դրական սպասումներ չկան։ Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը արդարացի տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին՝ պատմական Զանգեզուրի և Սևանի շուրջ։
 
17. Ինչո՞ւ պետք է կապիտուլյանտը Արցախի կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրավունք ունենա։
 
18. Եթե հայերը խելքները գլուխները չհավաքեն, ապա Ադրբեջանը ստիպված կլինի երկրորդ անգամ պատժել նրանց։ Պետք չէ Ադրբեջանին բարկացնել։
 
19. Հայերը վերջին տարիների հետևողականորեն փչացրել են հայ-ռուսական հարաբերությունները, ձերբակալել են ՀԱՊԿ ազգույթամբ հայ գլխավոր քարտուղարին, շուրջ մեկ տարի արգելափակել են Բելոռուսի թեկնածուին և այլն։
Ահա այսպես, ամոթի, թուլության, անգրագիտության, բարբարոսի իմիջով ապրող ադրբեջանցին, Նիկոլի և Իլհամի շնորհիվ դարձավ «քաղաքակիրթ», «հաղթանակած», «խրոխտ», «արարող», «խելացի», «կառուցողական» ու «բարեկիրթ»։
 
Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար։ Սա էր Իլհամ Ալիևի երկարաշունչ հարցազրույցի անուղակի ասելիքը։
Ալիևը խոսքերը պարտադիր չէ, որ ամեն ինչում ճշմարիտ լինեն։ Սակայն երևույթը, որ մեզ հերթական անգամ ստիպում է հետևություններ անել՝ ակնհայտ է։ Եվ առաջին քայլը խայտառակ կապիտուլյանտներին օր առաջ հեռացնելն է ու դատելն է։
 
 
 

 

 

 
 

 

Միջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված