«Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակ Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է


Ալիևը պատմել է, որ Շուշի քաղաքը օկուպացնելուց հետո Պուտինը զանգել է իրեն․ նոր մանրամասներ՝ պատերազմի ընթացքի մասին

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է 44-օրյա պատերազմի մանրամասները: Հարցազրույցում նա խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ընթացքում շփումների մասին:

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ ենք պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ավանդաբար, շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ սկսվել էին ռազմական գործողությունները: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար:

Ես առաջարկություններ ունեի: Վլադիմիր Վլադիմիրովիչն արդեն մասամբ անդրադարձել է այդ իրադարձություններին իր հարցազրույցներից մեկում, ուստի ես չեմ ուզում շատ մանրամասնել: Բայց արդեն հայտնի է, որ այդ առաջարկներին աջակցել է նաև ռուսական կողմը, սակայն հայկական կողմը հրաժարվել է և, կարծում եմ, կատարել է ողբերգական, ճակատագրական սխալ: Որովհետեւ, եթե նրանք ընդունեին այն ժամանակ իմ առաջարկած ծրագիրը, որին աջակցում էր Ռուսաստանը, ապա պարտությունն իրենց համար այդքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ, ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից, կենդանի կմնային։

Նրանք հույս ունեին, որ իրենց արևմտյան ընկերները կօգնեն Հայաստանին: Նրանք բացահայտ պահանջներ էին ներկայացնում Ռուսաստանին, թե ինչու ռուսական բանակը չի պայքարում իրենց համար: Չնայած Ռուսաստանի դիրքորոշումը լիովին համահունչ էր միջազգային իրավունքին, քանի որ ռազմական գործողություններն իրականացվում էին Ադրբեջանի տարածքում և ոչ թե ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչը նրանք իրենք պետք է շատ լավ իմանային:

Առավել զարմանալի էր Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հենց ՀԱՊԿ-ին, որը Փաշինյանը և նրա կամակատարները հնարավորինս վարկաբեկեցին` ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Ընդհանրապես, սա ակնառու փաստ է, համաշխարհային պրակտիկայում, կարծում եմ, դա տեղի չի ունեցել»,-պատմել է Ալիևը և հավելել, որ Շուշի քաղաքը օկուպացնելուց հետո Պուտինը զանգել է իրեն ու ասել, որ հայկական կողմը պատրաստ է կատարել պահանջները։

«Իհարկե, շատ հարցեր կային, որոնք համակարգման կարիք ունեին: Ամեն ինչ տեղի ունեցավ նման արտակարգ իրավիճակում: Պատկերացրեք, մեկ օրում համաձայնեք երկու պատերազմող երկրների միջև տեքստի վերաբերյալ, և, իհարկե, այս տեքստը պետք է հաշվի առներ իրողությունները: Այս համաձայնագիրը քննարկվեց մինչև ուշ գիշեր և ընդունվեց կեսգիշերից հետո: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, այդ իսկ պատճառով մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-նն էր»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

«Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է Բավրայում
Ամենադիտված