Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան


Առանց Ալիևի և Նիկոլի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող․ Արտակ Զաքարյան

Blog

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք
 
Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող (0)։ Այսօր Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն ցամաքային զորավարժություններում է, այլ հասել է նույնիսկ Կասպից ծով։ Եվ պատահական չէ, որ Արցախի օկուպացված շատ տարածքներում ադրբեջանական դրոշների կողքին դրվել են նաև թուրքականը։
Նիկոլը (կամ նրա նման մեկը) խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինքնուրույն գործող Հայաստանը դուրս բերվի ռեգիոնալ խաղից և Ռուսաստանին հետ մղելով՝ Թուրքիայի համար ճանապարհ բացի դեպի արևելք։ Նիկոլը բերվեց և ծրագիրը սկիզբ առավ 44 օրյա պատերազմով, իսկ Նիկոլի վերընտրվելուց հետո, այն շարունակվում է Սյունիքը սեղմելու միջոցով։
 
Դեպի Արևելք, Թուրքիայի ճանապարհն առաջին հերթին անցնում է Հարավային Կովկասով և ունենալու է շարունակություն, եթե ավելի մեծ պատերազմ չսկսվի։ Պատերազմ՝ որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինելու են ընդամենը թատերաբեմ։ Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում։ Իսկ խաբեության խայծը՝ կեղծ խաղաղության ու «ապաշրջափակման» հույսերն են։
Իլհամը ևս զրոյացրեց շիա Ադրջեջանի դերը՝ իր լծակները տալով սունի Թուրքիային։ Եթե նկատում եք, այս ընթացքում զուգահեռաբար սլաքներ են ուղղվում նաև Իրանի դերակատարման դեմ։ Արևմուտքն այս խաղի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, սակայն ուղակիորեն չի միջամտում հիմնական դերակատարներին։
 
Ռուսաստանն այս խաղում դեռևս չի սրում իրավիճակը և առայժմ ձգտում է կայունացնել, հավասարակշռողի դեր խաղալ, փորձելով մեկուսացնել Ադրբեջանին ու Հայաստանին՝ Թուրքիայի ազդեցությունից։ Ինչպես նաև իր ուժային վերահսկողության տակ է պահում Սյունիքի և Արցախի տարածքները՝ փակելով Թուրքիայի հեռահար ընդլայնման ուղին։ Այսինքն այն, ինչը Նիկոլը բացել էր Թուրքիայի համար։
Փաստերը բերում են նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս խաղում կորցրել են իրենց ինքնուրույնությունը, իսկ Թուրքիան՝ առանց Իլհամի և Նիկոլի, կրկին անորոշ ժամանակով կարող է դուրս մղվել Հարավային Կովկասից։
 
Ռեջեփ+Իլհամ+Նիկոլ= Արցախի հանձնում + Սյունիքի հատում + Հայոց Ցեղասպանության ուրացում
Տարածաշրջանային քաղաքականության այս «բանաձևը» պարզ է այնքանով, որ չլիներ Նիկոլը՝ չէր լինի նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արցախի դեմ վերջին պատերազմում։ Իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը երբեք չէր հաղթի և չէր օկուպացնի Արցախի տարածքների մեծ մասը։ Մինչ պատերազմի սկիզբը՝ նիկոլական թայֆան համոզում էր հայ ժողովրդին, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական բախումներին։ 44 օրյա պատերազմի առաջին կեսին, Նիկոլը բղավում էր, որ Թուրքիան ուղակի մասնակցություն ունի և մի բան էլ ապահովում է զինված ծայրահեղական ջիհադիստների մուտքը ռազմադաշտ։ Սակայն Արևմուտքը լուռ հետևում էր, առանց որևէ գործնական միջամտության։ Այդ օրերին էլ ունեցանք զինուժի և անձնակազմի հսկայական կորուստներ և անկանգառ նահանջ։
 
Ռուսաստանը՝ փորձում էր կանգնեցնել պատերազմը, ժամանակ շահել և հարցի քաղաքական լուծումը տեղափոխել իր տիրույթ։ 2020թ. հոկտեմբերի 10-ին դա ձախողվեց և հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է խախտել ռուսական միջնորդությամբ, շուրջ 9 ժամ տևած բանակցությունը և համաձայնեցված հրադադարը։ Արդյոք Նիկոլը՞, թե՞ Իլհամը կարողացան արհամարել ռուսական ջանքերը՝ խախտելով առաջին հրադադարը, որի պահանջները բոլորովին այլ էին (մեզ համար՝ առանց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի կորստի)։
 
Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը։
Չմոռանանք նաև, որ միայն Թուրքիան, 2021թ. մարտի 1-ին բացահայտ քննադատեց Նիկոլի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ այն համարելով ռազմական հեղաշրջում։
 
Քանի կա Նիկոլը՝ եռյակի համատեղ ջանքը գործելու է, ի հաշիվ Հայաստանի և Հայ ժողովրդի։ Սյունիքի շուրջ բանակցել ավարտել են, որը Թուրքիայից Ադրբեջան հատվելու է միջանցքով։ Հայոց Ցեղասպանության մոռացության տալու և ուրացման հարցը դրված է Նիկոլի առջև։ Կապիտուլյանտի ձեռքից ամեն ինչ են խլում։
Մի ժողովուրդ, որի ղեկավարը ճանաչված կապիտուլյանտ է, արժանի է այս իրավիճակին, որում գտնվում է։ Մենք ենք մեր ձեռքով կործանում մեր երկիրը։ Հետո թող պատմաբանները մեղքը չգցեն ուրիշ երկրների վրա։
 
Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun
Ամենադիտված