«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը» Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ Զելենսկի Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին Իրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը Կիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա Կոստանյան Հարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր Կամենդատյան


«Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Ուշադրության կենտրոնում
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի մասին լսելիս Պարույր Հարությունյանն առաջիններից էր, ով չսպասեց ծանուցման, որպես կամավոր շտապեց սահման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պարույրի քույրը՝ Տաթև Հարությունյանը, պատմեց, որ եղբորից վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 14-ին․ «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, քանի որ ինքն անընդհատ երազներով, նշաններով գալիս ու ցույց էր տալիս, որ ողջ է, գալու է ու անակնկալ է անելու։ Սակայն, այդքան ժամանակ լուր չունենալուց հետո ամբողջ հույսն ու հավատը մարեց, երբ ԴՆԹ-ն ուշ, բայց հաստատեց, որ մեր կամավոր տղան այլևս բռնել է անմահության ուղին։ Պարույրը հետ չեկավ, փոխարենը եկավ իր մարտական ոգին, նա գիտակցված հետ չեկավ, որովհետև գիտեր, որ կողքին ընկած 18 տարեկանների կյանքի գնով ուղղակի չի կարող ապրել։ Ինքը բոլորիս ՀԵՐՈՍ-ն է ու հիմա մեզ հետ ավելի շատ է ապրում, քան մեր կողքին ֆիզիկապես գտնվող շատ մարդիկ։ Երբ խոսում էինք հետը, ասում էր` լավ եմ, ընտիր ենք, վաֆլի ենք ուտում, ամեն ինչ կարգին է։ Ասում էի` արևս կարող է մենք էլ գանք էդտեղ, որ այդքան լավ է»,- պատմեց քույրը։
 
Պարույրը 27 տարեկան կդառնար հուլիսի 11-ին, բայց․․․ թեև գրեթե մեկ ամիս է՝ հաստատվել է նրա մահվան հանգամանքը, սակայն նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Հադրութում։ Մանկուց ապրել է ազգային հերոսներով, և պատահական չէ, որ ավարտել է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Բումբումիկ ընկերությունում։ «Միշտ սիրում էր այնպիսի աշխատանք, որը կուրախացներ երեխաներին։ Վերջին անգամ հայրիկիս հետ զրուցելիս հետաքրքրվել է՝ գոնե Բումբումիկը ուրախացնում է Արցախից եկած երեխեքին։ Ասում էր՝ կարևորը երեխեքը ժպտան։ Բակի երեխաների համար էլ հաճախ միջոցառումներ էր կազմակերպում, ուրախացնում»,- ասաց հերոսի քույրը։ 
 
Քույրը պատմում է, թե որքան ուրախ մարդ էր եղբայրը, ժպիտը միշտ դեմքին․ «Պատերազմի դաշտում արված բոլոր լուսանկարներում միշտ երջանիկ ժպիտով էր, ուրախ։ Պատերազմի դաշտում եղել է և՛ բժիշկ, օգնել է վիրավորներին, և՛ քահանա, քահանայի հետ հավասար աղոթք է բարձրացրել առ Աստված, և՛ խոհարար, կողքի գյուղերից շատ բանջարեղեններ է հավաքել սկզբնական օրերին ու ճաշ պատրաստել զինակից ընկերների համար»,- նշեց նա։
 
Տաթևի խոսքով՝ Պարույրը կանխազգացել է, որ այս պատերազմը նախորդների նման չէ, ինչի մասին հայտնել է զինակից ընկերներին․ «Ընկերը պատմում է, որ պատերազմ գնալու ճանապարհին սնիկերս է տվել ու ասել՝ «երկար է տևելու պատերազմը, սոված չես դիմանա, էս ապրիլյանը չէ, շատերս էլ հետ չենք գալու»։ Ընկերն ասաց, որ պատերազմ գնալիս ճանապարհին երկար զրուցել են և մի նպատակ դրել, որ ամեն գնով դիմադրելուն են, որովհետև առաջին ակնթարթից էլ պարզ էր, որ մեր վիճակը վատ է, բայց երբեք չեն մտածել կյանքները խնայելու, փախնելու մասին։ Վերջում էլ ցույց է տվել իր մարտական մեծ ուժը` կյանքը տալով հանուն հայրենիքի։ Այսօր կա հայ ազգս ու ապրում է եղբորս պես անվախ, ամենախենթ հայրենասեր ՏՂԵՐՔԻ հաշվին։ Նրանց, ում թողել է եղբայրս իր հայրենիքը, կոչ եմ անում ապրել ընկած տղերքին արժանի կյանքով»,- հավելեց Տաթևը։
 
Սոնա Հարությունյան
 
 
 
     
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ Լեհաստանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման մասինԲացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է (լուսանկար) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր ՀՊԼ․ Վանը հաղթեց Արարատին, Գանձասարը զիջեց ՈւրարտուինԻրազեկում. Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ Ռուսաստանի տարբեր շրջաններում գիշերը խոցվել է 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սա գլոբալ ճգնաժամ է․ դադարեցրեք իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելուց Մեծ աղետը որ եկավ, իսկ այն էս տեմպերով չի ուշանա, ցունամիի պես քշելու է բոլորիս` առանց հարցնելու` ով ինչ «քաղաքական դիրքորոշում» ուներ․ Դավիթ ՍարգսյանԴոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Կա 7 վիրավոր․ ավտովթար՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ գործընթացում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը․ Մհեր ԱվետիսյանՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին՝ Ամուլսարում շինաշխատանքների վերսկսման առթիվԱյս իշխանությունը տասնյակ քաղաքական գործիչների պատանդ է վերցրել. Հովհաննես ԻշխանյանՄեզ ոչ ոք չպետք է վերջնագրեր պարտադրի «միջանցքի» հարցում. Հրայր ԿամենդատյանՔաղաքական դաշտին հարկավոր են նոր ընդդիմադիր ուժեր. Արմեն ՄանվելյանՑտեսություն ցամաքային արևային էներգիա. Հնդկաստանը փորձարկում է բոլորովին նոր էներգիայի աղբյուր Մեզ ոչ ոք չպետք է վերջնագրեր պարտադրի «միջանցքի» հարցում. Հրայր ԿամենդատյանTCL QD-Mini LED հեռուստացույցները պաշտոնապես Դոմուսում Մեկ ու կես ամսում ավարտել են Բագրատ Սրբազանի դեմ գործի նախաքննությունը Ինչո՞ւ են կալանավորել ՊԵԿ-ի նախկին ղեկավարին Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե ՀովհաննիսյանԹրամփը երաշխիքներ է տվել Փաշինյանին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված