Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացել Մեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Օկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսում Երեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա


Ադրբեջանցիները Որոտանի հատվածում ՀՀ քաղաքացիական բնակիչների անձնական տվյալներ են հավաքում․ ՄԻՊ

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները:

Մասնավորապես, փաստերը վկայում են, որ հենակետի զինված ծառայողները շարունակում են առանց իրավական հիմքերի կանգնեցնել օրինական հիմունքներով ՀՀ-ում գտնվող և միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, տարբեր ստուգումներ իրականացնել: Վարորդներից անօրինական գանձում են գումարներ, ներկայացնում են անօրինական այլ պահանջներ:

Մասնավորապես, պահանջում են դիզվառելիք, հայտարարված իբր պետական մուծումներից զատ գանձում են կանգնելու համար վճար, կան ահազանգեր ՀՀ դրամով տարբեր չափի գումարներ գանձելու մասին:

Ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս անօրինական արարքների պատճառով ճանապարհի Որոտանի հատվածում էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները: Դրանք գնալով ավելի են ինտենսիվանում:

Նույն կերպ խաթարվել է երթևեկությունը Կապան-Տաթև ճանապարհով: Ճանապարհը լրջորեն ծանրաբեռնվել է՝ նման բեռնատարների ու ծավալի երթևեկության համար նախատեսված չլինելու պատճառով: Առկա են վթարների դեպքեր:

Խոսքը ինչպես ՀՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին է:

Որոտանի հատվածում հերթերի, խցանումների պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: Լրջորեն բարդացել է ՀՀ քաղաքացիական բնակչության հաղորդակցությունը, այդ թվում՝ հասանելիությունը հրատապ բժշկական ծառայություններին: Նշվածից զատ, խախտվում է նաև Իրանի քաղաքացիների գործարարությամբ զբաղվելու և նրանց աշխատանքային իրավունքները: Մարդիկ կրում են էական նյութական վնասներ:

Ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրված տեսախցիկների միջոցով ադրբեջանական իշխանությունները շարունակում են ՀՀ քաղաքացիական բնակիչների անձնական տվյալներ բացահայտ հավաքելը՝ առանց իրավական հիմքերի:

Տեսախցիկներն ակնհայտ արձանագրում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը:

Հենակետի զինված ծառայողները, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են, դեմքերն ամբողջությամբ փակված է, մշտապես ծառայություն են իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով, ինչպես հաստատում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները:

Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է ու պահվածք՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ՀՀ համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհող երթևեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք:

Ավելին, ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային կանոնները, բացարձակ բարձրացնում է անօրինական արարքների ռիսկը և ապահովում է անպատժելիության մթնոլորտ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե հստակ գիտեն, թե ինչ վտանգավոր հետևանքների մարդկանց համար կարող են առաջացնել իրենց այս արարքները և դիտավորությամբ գնացել են դրան: Ուստի, կրում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար պատասխանատվությունը: Նրանց արարքները չունեն իրավական հիմք:

Անհերքելի է, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումը, ինչպես նաև նման գործելաոճը հետապնդում է լարվածություն առաջացնելու, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու նպատակ:

Բազմաթիվ բեռնատար մեքենաների հերթերը, խցանումները խաթարել են Գորիսի Որոտան բնակավայրի քաղաքացիական բնակչության բնականոն ու խաղաղ կյանքը, առաջացրել են մարդկանց ֆիզիկական անվտանգությունը վտանգող հետևանքներ:

Ստեղծված պայմաններում ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են: Այս հարցում պետք է ղեկավարվել մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա:

Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված վիճակի մասին կտեղեկացնի մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն)»:

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված