Զոհված զինծառայողը եռամսյա հավաքների մասնակի՞ց է
Ուշադրության կենտրոնումԻնչպես հայտնել էինք, սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Փաստն ինքնին, որ զոհվածը պահեստազորի սերժանտ է, հուշում է այն մասին, որ զոհված զինծառայողը ծառայել է զինված ուժերում, ստացել սերժանտի զինվորական կոչում, ապա զորացրվել և կրկին զորակոչվել բանակ։ Սյունիքից մեզ ասացին, որ պահեստազորի սերժանտ Մկրտիչ Հովակիմյանը բանակ է զորակոչվել եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարությունից, սակայն լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ինչպես վարվում է վերջին մեկ տարում։