Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2307-ով Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ) ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն տարածեց. տեսանյութ Ակբա բանկը դարձել է Հայաստանի ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից «ԴիջիԹեք 2021»-ին CodeSignal ընկերությունն առաջարկում է մրցույթ, որտեղ կարելի է շահել նվեր և անցնել աշխատանքի Ուշադրություն. Ինչ է սպասվում հոկտեմբերի 29-ին. Խուճապի չմատնվել Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ «Ժողովուրդ». Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել «Հրապարակ». Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում


«Հայաստանն այսօր իշխանություն չունի. եթե առաջիկայում ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն ունեն Հայաստանի վրա: Անդրադառնալով Հայաստանի շուրջ ու երկրի ներսում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև «խաղաղության» հնարավորությունների մասին պարբերաբար կրկնվող մեսիջներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

«Գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կապ ունենա և, ըստ էության, մեր վրայով Միջին Ասիա գնա: Այդ նպատակին խանգարում էր Արցախը. հարավային հատվածում տարածքները մեր ձեռքին էին: Իրենք այդ խնդիրը լուծեցին ու շարունակում են լուծել: Այդ խնդիրը լուծելուց բացի, նաև պետք է ամեն ինչ անեն, որ հիմա շոկի մեջ գտնվող հայ ժողովուրդը միշտ այդպես մնա շոկի մեջ, որ լինի անկամ, թուլացած ու չփորձի ինքնակազմակերպվել: Այս երկու քայլերն են արվում, իսկ Հայաստանն այսօր իշխանություն չունի: Հայաստանում ապրող մարդիկ գնացել ու ընտրել են ինչ-որ մարդկանց, բայց նրանք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենք վերոնշյալ գլոբալ ծրագրի մեջ են: Դա ոչ թե խաղաղության, այլ հայությանը ծնկի բերած պահելու գործընթաց է, ըստ որի՝ հայությունը, որը նաև համաշխարհային որոշակի ռեսուրսներ ունի, չփորձի բունտ անել այդ վիճակի դեմ: Այս գործընթացն է, ու բավականին շատ հաջողություններ ունեն: Ոչ մի խաղաղություն, ոչ մի նման բան: Նպատակը մեզ ճնշած պահելն է: Ես չեմ բացառի, որ արտաքին ուժերի ծրագրերում հայությանն այստեղից ընդհանրապես հանելու ու ինչ-որ այլ մարդկանց բերել- լցնելու նպատակ ևս կա: Սա է իրավիճակը, իսկ ցավն այն է, որ դիմադրություն չկա»,-ասաց Ա. Պեպանյանը՝ նշելով, որ այսօր շատ ծանր փուլում ենք:

«Ես տասնամյակներ շարունակ ահազանգում էի, որ դաժան անցյալը, որում մեր ժողովուրդը գտնվել է, հոգեմտավոր խեղումների է հանգեցրել: Նշում էի, որ եթե չապաքինվենք, դա մեր պետությունը կործանելու է: Ցավոք, այդ ահազանգերը տեղ չհասան, ու մեր քաղաքական դաշտը համարժեք քայլեր չարեց: Արդյունքում, դրսի վերոնշյալ ուժերը, շատ լավ տեսնելով, որ հայությունը խնդիր ունի, խորացրեցին այդ առողջական խնդիրները ու եկան, հասան այս փուլին: Իրենք էլ հատուկ ձևերով այնպես են անում, որ մեր ժողովուրդն այս կաթվածահար վիճակում մնա: Խոշորացույցով նայելու պարագայում տեսանելի է դառնում, որ ամեն ինչ անում են, որ հուսալքությունը շարունակվի: Ու այս ամենի ֆոնին, քանի որ մենք համակարգ կառուցելու մշակույթ չունենք, հանձնված վիճակ է ստացվում: Եթե առաջիկա շրջանում մենք ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանի խոսքով, մարդկանց կաթվածահար վիճակում պահելու նպատակից է բխում նաև ցավը մոռանալ տալուն ուղղված գործընթացը: «Ամեն ինչ անում են, որ համակերպվենք, ընդվզումներ չունենանք, իրենց բառերով ասած՝ որ ռևանշիստական տրամադրություններ չլինեն: Արևմուտքում մարդուն, ժողովրդին կառավարելու բավականին հզոր ինստիտուտներ կան: Դրանք մշակված ծրագրեր ունեն, որոնք կիրառում են: Ու քանի որ սեփական ոչինչ չունենք, իշխանություն՝ ևս, և կան միայն առանձին անհատներ, ու մեզ մոտ չի ստացվում դիմակայել, իրենք հաղթում են: Բացի այդ, մարդկանց զբաղեցնելու հատուկ տեխնոլոգիաներ կան: Մարդկանց մոտ առկա մտահոգությունը, ագրեսիվությունը փոքր-փոքր ինչ-որ բաների վրա սպառել տալու տեխնոլոգիաներ ևս գոյություն ունեն: Օրինակ՝ անել որևէ արտահայտություն, որից ժողովուրդը կհուզվի, կզայրանա, դուրս կգա փողոց, կվանկարկի, կգնա, հանգիստ կքնի՝ կարծելով, թե հաղթել է: Իսկ իրականում այդ պարտիան էլ ենք պարտվում: Մենք ընդհանուր դժգոհություն ունենք այս իրավիճակից, և եթե մեզ հատուկ տեխնոլոգիաներով չմշակեին, գուցե ողջ հայությունով ինքնակազմակերպվեինք ու մտածեինք՝ ինչպե՞ս ենք կորցրածը հետ բերելու:Որպեսզի դա չանենք, մեր էներգիան ջլատելով՝ մեզ անընդհատ ինչ-որ փոքր «պայքարիկների» են տանում, ու մեր էներգիան սպառվում է: Հմտորեն է իրագործվում այդ տեխնոլոգիան, ու ինչ ասում են՝ կտերը հավեսով ուտում ենք: Դաժան բան եմ ասում, բայց Հայաստանն իր համար ժողովուրդ չունի: Մարդկային քանակություն է, որը Հայաստանի հետ կապ չունի, որովհետև եթե ունենայինք, մենք ուրիշ իշխանություն, ուրիշ պետություն կունենայինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պարագայում շատ հանգամանքներ այլ կլինեին:

Վերլուծաբանի դիտարկմամբ, մեր երկրում առկա իրավիճակը ո՛չ անորոշ է, ո՛չ անհասկանալի. «Միգուցե անսպասելի է շատերի համար, բայց ինձ համար ամբողջովին կանխատեսելի իրավիճակ է սա: Ես միշտ ասում էի՝ Հայաստանում ապրող մարդկանց ընտրությունների մի՛ տարեք, իրենք առողջական խնդիր ունեն, իրենց նախ բուժել է պետք և ոչ թե հարցնել, թե ում ես ուզում, որ քեզ կառավարի: Բայց մարդիկ չլսեցին, վարագույրը բացվեց, ու տեսանք, որ Հայաստանը ժողովուրդ չունի: Մարդիկ կան, ապրում են, բայց իրենք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենց անձնական շահերով ապրող մարդիկ են, Հայաստանի շահերով հարյուր կամ հազար հոգի հազիվ թե լինի»:

Հաշվի առնելով զրույցի սկզբում մատնանշած հիմնական մարտահրավերները՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Եթե այսպես շարունակվի, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ հետո, բայց վերջնաժամկետում այստեղ հայ չի մնա: Պարզապես ինչ-որ մի քանակություն կլինի, որը ո՛չ արժանապատվության, ո՛չ էլ հայրենիքի զգացում ունի: Հիմա ամբողջ աշխարհի հայությամբ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք հակադրվել այս ամենին, որ կորուստները քիչ լինեն, կամ, եթե կորուստները մեծ լինեն, ինչ ենք անելու, որ մեր տեսակը չվերանա: Այսօր, մեծ հաշվով, տեսակի վերացման խնդիր է դրված: Պետությունը հենց վերացավ, տեսակն էլ է վերանալու: Այս վտանգն է այսօր ծառացած մեր առջև: Եթե տեսակի պահպանման բնազդը չենք կորցրել, պետք է քայլեր ձեռնարկենք, իսկ եթե x տոկոսից ավելին արդեն կորցրել ենք, այդ դեպքում խնդիրը գրեթե անբուժելի է: Մենք, դժբախտաբար, քաղաքական շախմատ խաղալ չգիտենք, լուրջ ու երկարաժամկետ ծրագիր մշակելու մշակույթ չունենք: Մինչդեռ նրանք, ովքեր հիմա հաջողում են մեր տարածքում, ունեն այդ մշակույթը: Եթե մեզ մոտ համակարգ կառուցելու մշակույթ լինի, ինչ-որ բան դեռ կարող ենք փրկել, եթե ոչ…»:

Արծրուն Պեպանյանի խոսքով, ամենամեծ մարտահրավերը երկիրը պահող ժողովուրդ չունենալն է: «Եթե այդ ժողովուրդը չկա, ինչ ուզեն, կարող են անել, ինչ իշխանություն ասես կարող են ձևավորել, արտաքին ուժերը կարող են գալ ու մեր վրայով գնալ: Ես դեռ վաղուց եմ հնչեցրել ժողովրդի մենթալիտետը փոխելու անհրաժեշտության ահազանգը՝ ասելով, որ եթե դա չարվի, թուրքերն այս տարածք ոչխարները քշած են գալու: Բայց սրա ընկալումը չկա, որովհետև մատնանշվող դեղամիջոցների ընկալումը ևս չկա: Հայ ժողովուրդը գնում է դանդաղ մահվան: Հիմա ստեղծվել է մի ծանր ու բարդ վիճակ, որը նաև շանս է: Միակ միջոցն է, որի արդյունքում հնարավոր է ժողովրդի մի հատվածի ուղեղը միանա ու մտածի՝ ի՞նչ անել, որ մահից փրկվենք: Ազգի ու հայրենիքի զգացում ունեցողներով պետք է համախմբվել, որ հասկանանք մեր անելիքը»,-եզրափակեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2307-ովՀայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ) ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն տարածեց. տեսանյութ Ակբա բանկը դարձել է Հայաստանի ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից «ԴիջիԹեք 2021»-ին CodeSignal ընկերությունն առաջարկում է մրցույթ, որտեղ կարելի է շահել նվեր և անցնել աշխատանքի Ուշադրություն. Ինչ է սպասվում հոկտեմբերի 29-ին. Խուճապի չմատնվելԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ «Ժողովուրդ». Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել«Հրապարակ». Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանումԱշնանային արձակուրդները կրկին երկարաձգվեցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովՊատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր. «Փաստ» «Հրապարակ».Թաթոյանն այսօր ամենաբարձր ռեյտինգն ունեցող գործիչն է եւ հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռինԱրթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել. «Փաստ» «Հրապարակ».Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառըԻ՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր կուսակցությունը դարձավ «քինդեր սյուրպրիզ». «Փաստ»Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել.Աբրահամյան Մենք խաշը առանց միս ենք ուտում ու առանց կապիտուլյանտ.Հայկ Մամիջանյան Ղազինյանին հաջողվեց լռեցնել Նիկոլ Փաշինյանին Ովքեր են գլխավորելու ՔՊ ցուցակները ՏԻՄ ընտրություններում Արդյո՞ք պատրաստ ենք ևս մի քանի բիզնեսի սննկացման. Աշոտ Բարսեղյան Կառավարությունը չպատասխանեց Աննա Մկրտչյանի հարցին` արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցել Հիվանդություն, որը սպառնում է երկրագնդի յուրաքանչյուր 4-րդ կնոջը. ցիստիտՆախատեսվում է ավտոճանապարհների և երկաթուղային գծի կառուցում Վարանդայից մինչև Ստամբուլ. Էրդողան Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲԱՆ-ի խստիվ զգուշացումը պատվաստումների հետ կապվածԱլիեւը եւ Էրդողանը ցանկանում են «թյուրքական աշխարհը միավորել» Հայաստանով Մոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից. ո՞վ էր այն միակ լրագրողը, ում խռովարարները թույլ տվեցին մտնել շենք Արտակարգ իրավիճակ Արագածոտնում. կա 4 վիրավոր Արտակարգ միջադեպ Արտաշատի բժշկական կենտրոնում. 30-50 հազարի դիմաց պատվաստման կեղծ քարտեր. ՏեսանյութԿորոնավիրուս․ Ովքե՞ր կարող են վարակվել և ովքե՞ր են գտնվում ռիսկային խմբում․ Մանրամասնում է Առողջապահության նախարարությունըՇարունակվում են «Հայաստան» դաշինքի մարզային այցերը. Հռիփսիմե Ստամբուլյան Ուկրաինան առաջին անգամ թուրքական Բայրաքթար է կիրառել՝ ոչնչացնելով ՌԴ ԶՈւ հրետանին Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմելՈւշադրություն. Ինչ է սպասվում հոկտեմբերի 28-ին. Խուճապի չմատնվել Ոչ թե խոստումներ, այլ ծրագրերի հստակ փաթեթ. ԲՀԿ թեկնածուն շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում Տնտեսական ակտիվություն – աճ՝ -4.4%. Հռիփսիմե ՍտամբուլյանԱյս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում. Արթուր Սարգսյան Ովքեր կարող են փակ տարածքում դիմակ չկրել Արտակարգ իրավիճակ ՍյունիքումՄեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում.Տիգրան ԱբրահամյանԱրցախն ուրացողը դավաճան է.Հռիփսիմե ՍտամբուլյանԵրևանը կենսունակ ծիրանի ծառն է. հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացումՀաշվի առնելով հանգամանքը, որ ԱԺ հրատապ քննարկումն անցավ փակ ձևաչափով, այստեղ կտեղադրեմ հիմնական ասելիքս. Տիգրան Աբրահամյան Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել Ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք. Տիգրան Աբրահամյան Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբՈղբերգական դեպք՝ Արագածոտնում․ հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, որը նույնպես մահացել է. shamshyan.com
Ամենադիտված