Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է․ տուժել է ավելի քան 30 մարդ
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արևմուտքում Ռուսաստանից և Ուկրաինայից զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։ Վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, հաղորդում է Demiroren գործակալությունը:
Մուղլա-Դենիզլի ավտոճանապարհին տեղի ժամանակով մոտ 07:30-ին բախվել են դպրոցական և զբոսաշրջային ավտոբուսները: Վերջինում, ըստ գործակալության, եղել է 41 զբոսաշրջիկ Ռուսաստանից և Ուկրաինայից:
Վերջին տվյալների համաձայն, տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը մահացել է վթարի հետևանքով: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: