Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպմանը մեկնելուց առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը չարտերային ուղերթով Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե կմեկնի օգոստոսի 30-ի առավոտյան: Արտասահմանում հանդես եկող մի քանի խաղացողներ ազգային թիմին կմիանան Սկոպյեում:
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram