Կառավարությունը ձևավորված է, նշանակված չի միայն արտաքին գործերի նախարարը. Փաշինյան
Քաղաքականություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ նոր ձեւավորված գործադիր մարմնի առաջիկա գործունեությանը։
«Կառավարությունն, ըստ էության, ձեւավորված է, չի նշանակված միայն արտաքին գործերի նախարարը: Ես եւս մեկ անգամ ուզում եմ մեզ հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում: Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պետք է հենված լինի ՔՊ-ի նախընտրական ծրագրի, մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձեւավորված նախընտրական խոստումների վրա»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է, եւ այս քարոզարշավի առանձնահատկությունն այն էր, որ իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ: «Մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչեւ նախընտրական քարոզարշավը, այլ նաեւ այն խոստումների կամ այն ըմբռնման վրա, որը ձեւավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման արդյունքում: Առաջիկայում պետք է կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա եւ պետք է մի քանի քննարկումներ ունենանք: Մինչեւ օգոստոսի 23-ը ժամանակ ունենք այն ներկայացնելու ԱԺ, եւ առաջիկայում սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն»,-ասաց Փաշինյանը:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram