Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն

Մշակույթ

Հարգելիգործընկերներսիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ԵրևանումԳիտությանևՄշակույթիՌուսականկենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Հաշվիառնելովստեղծվածիրավիճակը (հետպատերազմյանշրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապեսսահմանամեձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում,  Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):

Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես  ժյուրի հանդես կգան  «Այբ» դպրոցի աշակերտները,  «Լավագույն Անիմացիոն  ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Եսիրավունքներունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ,  «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:

17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝«Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա,  Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք»  (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.),  «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում  ներկայացված են ժամանակակից  հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա«Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը,  «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.),  «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս շարունակվում է՝ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ,արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի  վեր,փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է  11 ֆիլմ:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում,այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):

            Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում  ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Փառատոնի պաշտոնական կայքէջ - http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ - https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ -https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀԵրևան

Վարդանանցփակուղի 8                           

Հեռ.: (+374 93) 540 230


Փառատոնինախագահ` Հայաստանի «ՌոլանԲիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնիմամլոքարտուղար` ԿարինեԳրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected])

Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեականՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի Միամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասինԿոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի Իշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Իրանի դեմ hարձակումների նոր ալիք է սկսել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են
Ամենադիտված