Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Հասարակություն
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ և բալթյան երկրների 17-րդ համաժողովի Cbonds Awards CIS — 2021 մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում 2020թ․-ին։ Փոխցուցակման գործընթացը տեղի է ունեցել AMX - Հայաստանի ֆոնդային բորսայի և Մոսկվայի բորսայի (MOEX) համագործակցության և աջակցության շնորհիվ։
 
Այս տարի՝  հուլիսի 14-ին, Յունիբանկի դոլարային պարտատոմսերի ևս մեկ թողարկում փոխցուցակվեց Մոսկվայի բորսայում: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5․3 %:
 
Փոխցուցակման շնորհիվ օտարերկրյա ներդրողները կարող են գնել Յունիբանկի պարտատոմսերն առանց Հայաստանում արժեթղթերի հաշիվ բացելու։ Պարտատոմսեր ձեռքբերելու համար բավական է ունենալ արժեթղթերի հաշիվ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում (ԱՀԴ) կամ ԱՀԴ-ի ենթապահառուի մոտ։ Նման արժեթղթերի ձեռքբերումը մասնավոր ներդրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել պորտֆելի ռիսկերը և բարձրացնել արտարժույթով կատարված ներդրումների շահութաբերությունը: Ֆիզիկական անձանց պարտատոմսերը ենթակա են ապահովագրման Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից: Մոսկվայի բորսայում Յունիբանկի պարտատոմսերի շուկա ստեղծողն է GX2 Invest ընկերությունը։
 
«Փոխցուցակումը օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է տալիս գնել հայկական բանկի պարտատոմսեր առանց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում (ՀԿԴ) հաշիվ բացելու։ Cbonds-ը խթանում է պարտատոմսերի շուկայում նորարարական լուծումները՝ հույս ունենալով, որ ապագայում նույնպես կիրականացվեն նմանատիպ գործարքներ։ Սա կօգնի Հայաստանի և  ԱՊՀ այլ երկրների ֆինանսական գործիքների մասին իրազեկվածության բարձրացմանը ռուսական շուկայում։ Շնորհավորում ենք գործարքի մասնակիցներին», - ասաց Cbonds Խմբի Ռուսասատանի և ԱՊՀ երկրների պարտքային գործիքների շուկայի ղեկավար Ելենա Ավդոնիչևան։
 
 «Նմանատիպ հեղինակավոր մրցանակ ստանալը հաստատում է մեր պարտատոմսերի՝ ռուսական շուկա մուտք գործելու կարևորությունը։ Հայաստանի բանկային համակարգում այս ուղղությամբ առաջինը դառնալով` մենք ռուս ներդրողներին ծանոթացրեցինք նոր շահավետ գործիքի հետ և, ինչպես ցույց են տալիս արդյունքները, նրանց հետաքրքրեցինք այս առաջարկով: Մեր թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին մեր ձեռքբերումները գնահատելու համար: Շնորհակալ ենք Հայաստանի և Մոսկվայի բորսաների մեր գործընկերներին ևս համակարգված աշխատանքի համար: Համատեղ ջանքերի շնորհիվ կարողացանք կարևոր քայլ կատարել պարտատոմսերի շուկայում միջազգային համագործակցության զարգացման համար», - նշեց Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
 
«Սա հրաշալի հնարավորություն է արժեթղթերի շրջանառությունը մեծացնելու, ռուսական շուկայից փոխցուցակման միջոցով ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև թողարկող կազմակերպությունների ճանաչելիությունը միջազգայնորեն մեծացնելու համար։ Հայաստանի կապիտալի շուկան շարունակաբար զարգանում է, և դրա վառ վկայությունն են տեխնոլոգիական արդիականցումը, բորսայական առևտրի դինամիկան և ցուցակման աճը։ Յունիբանկի թողարկած պարտատոմսերը գրավիչ են Մոսկվայի բորսայում, ինչը խոսում է բանկի հանդեպ վստահության մասին»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
 
«Հայաստանն ունի զարգացման մեծ հեռանկար՝ շնորհիվ բարենպաստ օրենսդրական միջավայրի, դեպոզիտար համակարգում կանոնավոր նորարարությունների և կուտակային կենսաթոշակային ֆոնդերի առկայության։ ՀԿԴ-ն շարունակում է իրագործել ներդրողներին և շուկայի մասնակիցներին դեպոզիտար ծառայություններին հասանելիություն տալու իր ռազմավարությունը։ Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար և պատրաստ ենք ցուցադրել շահագրգիռ ընկերություններին և ներդրողներին մեր շուկայի գրավչությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասաց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։
 
«Տեխնոլոգիաների զարգացմանը և կատարելագործմանն ուղղված՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի համագործակցությունը հնարավորություն տվեց մեզ հայկական թողարկողների արժեթղթեր սպասարկել և կարճ ժամանակում իրականացնել դրանց փոխցուցակումը Մոսկվայի բորսայում: Ուրախ ենք, որ ներդրված ծրագիրը բարձր գնահատվեց ինչպես փորձագետների, այնպես էլ շուկայի մասնակիցների կողմից», - ասաց ԱՀԴ-ի դեպոզիտար գործառնությունների ղեկավար Դենիս Բուրյակովը:
 
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: 2020 թվականին բորսայական առևտրի ծավալն աճել է ավելի քան 6% -ով, իսկ գործարքների քանակը՝ 54% -ով: Պարտատոմսերի հիմնական ծավալը թողարկվում է բանկերի և այլ ֆինանսական ընկերությունների կողմից:
Եթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճումՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունըՄարդատար «Ան-24» ինքնաթիռ էր կործանվել․ կադրեր ողբերգական դեպքի վայրից (տեսանյութ) «Քաղպայմանագրի» կեսը հանգստանում է, կեսը՝ պատրաստվում համագումարի Սյունիքում մահացած՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան Բելառուսը, ամեն դեպքում, պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Խոշոր վթար՝ Պռոշյանում, բախվել են «Toyota», «Nissan» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Զանգել-ասել են՝ «բանկում վարկ ունեք, տվյալները փոխանցեք»․ զեղծարարության ի՞նչ եղանակ է տարածված «Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը Գազ չի լինելու հուլիսի 28-ին․ որ հասցեներում Էկոնոմիկայի նախարարը «լավ լուր» է հայտնել «Ազատություն Սամվել Կարապետյանին»՝ միջազգային խաղի ընթացքում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված