ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Հասարակություն
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ և բալթյան երկրների 17-րդ համաժողովի Cbonds Awards CIS — 2021 մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում 2020թ․-ին։ Փոխցուցակման գործընթացը տեղի է ունեցել AMX - Հայաստանի ֆոնդային բորսայի և Մոսկվայի բորսայի (MOEX) համագործակցության և աջակցության շնորհիվ։
 
Այս տարի՝  հուլիսի 14-ին, Յունիբանկի դոլարային պարտատոմսերի ևս մեկ թողարկում փոխցուցակվեց Մոսկվայի բորսայում: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5․3 %:
 
Փոխցուցակման շնորհիվ օտարերկրյա ներդրողները կարող են գնել Յունիբանկի պարտատոմսերն առանց Հայաստանում արժեթղթերի հաշիվ բացելու։ Պարտատոմսեր ձեռքբերելու համար բավական է ունենալ արժեթղթերի հաշիվ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում (ԱՀԴ) կամ ԱՀԴ-ի ենթապահառուի մոտ։ Նման արժեթղթերի ձեռքբերումը մասնավոր ներդրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել պորտֆելի ռիսկերը և բարձրացնել արտարժույթով կատարված ներդրումների շահութաբերությունը: Ֆիզիկական անձանց պարտատոմսերը ենթակա են ապահովագրման Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից: Մոսկվայի բորսայում Յունիբանկի պարտատոմսերի շուկա ստեղծողն է GX2 Invest ընկերությունը։
 
«Փոխցուցակումը օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է տալիս գնել հայկական բանկի պարտատոմսեր առանց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում (ՀԿԴ) հաշիվ բացելու։ Cbonds-ը խթանում է պարտատոմսերի շուկայում նորարարական լուծումները՝ հույս ունենալով, որ ապագայում նույնպես կիրականացվեն նմանատիպ գործարքներ։ Սա կօգնի Հայաստանի և  ԱՊՀ այլ երկրների ֆինանսական գործիքների մասին իրազեկվածության բարձրացմանը ռուսական շուկայում։ Շնորհավորում ենք գործարքի մասնակիցներին», - ասաց Cbonds Խմբի Ռուսասատանի և ԱՊՀ երկրների պարտքային գործիքների շուկայի ղեկավար Ելենա Ավդոնիչևան։
 
 «Նմանատիպ հեղինակավոր մրցանակ ստանալը հաստատում է մեր պարտատոմսերի՝ ռուսական շուկա մուտք գործելու կարևորությունը։ Հայաստանի բանկային համակարգում այս ուղղությամբ առաջինը դառնալով` մենք ռուս ներդրողներին ծանոթացրեցինք նոր շահավետ գործիքի հետ և, ինչպես ցույց են տալիս արդյունքները, նրանց հետաքրքրեցինք այս առաջարկով: Մեր թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին մեր ձեռքբերումները գնահատելու համար: Շնորհակալ ենք Հայաստանի և Մոսկվայի բորսաների մեր գործընկերներին ևս համակարգված աշխատանքի համար: Համատեղ ջանքերի շնորհիվ կարողացանք կարևոր քայլ կատարել պարտատոմսերի շուկայում միջազգային համագործակցության զարգացման համար», - նշեց Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
 
«Սա հրաշալի հնարավորություն է արժեթղթերի շրջանառությունը մեծացնելու, ռուսական շուկայից փոխցուցակման միջոցով ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև թողարկող կազմակերպությունների ճանաչելիությունը միջազգայնորեն մեծացնելու համար։ Հայաստանի կապիտալի շուկան շարունակաբար զարգանում է, և դրա վառ վկայությունն են տեխնոլոգիական արդիականցումը, բորսայական առևտրի դինամիկան և ցուցակման աճը։ Յունիբանկի թողարկած պարտատոմսերը գրավիչ են Մոսկվայի բորսայում, ինչը խոսում է բանկի հանդեպ վստահության մասին»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
 
«Հայաստանն ունի զարգացման մեծ հեռանկար՝ շնորհիվ բարենպաստ օրենսդրական միջավայրի, դեպոզիտար համակարգում կանոնավոր նորարարությունների և կուտակային կենսաթոշակային ֆոնդերի առկայության։ ՀԿԴ-ն շարունակում է իրագործել ներդրողներին և շուկայի մասնակիցներին դեպոզիտար ծառայություններին հասանելիություն տալու իր ռազմավարությունը։ Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար և պատրաստ ենք ցուցադրել շահագրգիռ ընկերություններին և ներդրողներին մեր շուկայի գրավչությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասաց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։
 
«Տեխնոլոգիաների զարգացմանը և կատարելագործմանն ուղղված՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի համագործակցությունը հնարավորություն տվեց մեզ հայկական թողարկողների արժեթղթեր սպասարկել և կարճ ժամանակում իրականացնել դրանց փոխցուցակումը Մոսկվայի բորսայում: Ուրախ ենք, որ ներդրված ծրագիրը բարձր գնահատվեց ինչպես փորձագետների, այնպես էլ շուկայի մասնակիցների կողմից», - ասաց ԱՀԴ-ի դեպոզիտար գործառնությունների ղեկավար Դենիս Բուրյակովը:
 
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: 2020 թվականին բորսայական առևտրի ծավալն աճել է ավելի քան 6% -ով, իսկ գործարքների քանակը՝ 54% -ով: Պարտատոմսերի հիմնական ծավալը թողարկվում է բանկերի և այլ ֆինանսական ընկերությունների կողմից:
Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի նիստը զովաշունչ Գավառում էր․ Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված