2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվել Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե Հովհաննիսյան Կրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ է Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան


Ալիևը խոստովանեց իր կազմակերպած հանցանքը

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողությունները ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին: Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեև Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։ Հարց. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։ Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։ Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։ Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։ Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։ Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։ Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրպետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։

2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվելՍամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե ՀովհաննիսյանԿրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ էՄինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ասելիք ունես` հրավիրի՜, ասա՜, Սամվել Կարապետյանին ինչու՞ ես ձերբակալում. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԽաղաղությունը վախի բացակայությունն է. Ապրելու ենք խաղաղ՝ առանց վախերի1990-ականները վերադարձել են. սեփականություն են զավթում. Հրայր ԿամենդատյանՀայաստանին խաղաղություն է պետք, և Հայաստանը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանին պատերազմ է պետք. Մհեր ԱվետիսյանՊուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ Հայ ուսանող է սպանվել Վաշինգտոնում․ հայտնի է պատճառը Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ Հայտնի է դարձել վթարի պատճառը, որի հետևանքով կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Դիոգու ԺոտանՀրդեհները հասել են Անթալիա ԶՊՄԿ-ն այս շաբաթ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ Նիկոլի իշխանության գլխավոր շահառուն Անկարան ու Բաքուն են. Մենուա Սողոմոնյան Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն ՄանվելյանՍյունիքում իրանցի վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է Փաշինյանի թուրքական այցի «արդյունքները». երեքով՝ ընդդեմ Ռուսաստանի «Քաղպայմանագրում» ներկլանային պայքարը սրվում է Հայաստանի գրողների միությունը հայտարարել է «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխության մասինԹուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով Վահե Մելիքսեթյան Հիմնադրամը Կմասնակցի Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025-ինՓաշինյանը շտապում է Սամվել Կարապետյանի դեմ իր գործողություններում ՔՊ-ն կեղծ հայտարարություններով փորձում է խաբել միջազգային հանրությանը Սաուդյան Արաբիայում մշակվել է սառեցնող ծածկույթ արևային մոդուլները գերտաքացումից պաշտպանելու համար Զինծառայողներին տրվող արձակուրդի օրերը կավելանան Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2–ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. մանրամասներ պայթյուն–հրդեհիցԽոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունըԵրևան մեկնող ինքնաթիռը շտապ վերադարձել է Վնուկովո օդանավակայան Ում կպավ Աղազարյանի նետած շիշը Բանակցություններ Դուբայու՞մ. խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք. Արտակ ԶաքարյանԱԺ–ում իրավիճակը լարվեց Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ. Արշակյանը նրան դուրս հրավիրեցԱրսեն Լևոնյանը եղբոր հարսանիքից բացառիկ կադրեր է հրապարակել. ում հետ է նա և ինչ տեսքով. մանրամասներ Փրփուրներից կախվելու արվեստը կամ ինչո՞ւ չեն լռում իլյուզիոնիստները․ Աննա ՄկրտչյանԺողովրդավարություն խոստացավ, բայց բռնապետություն բերեց․ Մենուա ՍողոմոնյանԱնվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով Մահացածները 2 կին են և նորածին երեխա․ նոր մանրամասներ՝ Հաղթանակ թաղամասի հրդեհից Այս իշխանությունը պիտի հեռանա, և պիտի գան նոր ուժեր. քաղաքացիներ Փաշինյանի պես բռնապետն իշխանությունից զրկվելո՛ւ է. դա անխուսափելի է. Չալաբյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված