Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Եռակողմ հայտարարության ամբողջական բովանդակությունը ՈւՂԻՂ. Փաշինյանի, Ալիևի և Պուտինի բանակցությունները Սոչիում Եղանակը՝ առաջիկա օրերին Եվրոպան և Ասիան փակում են սահմանները՝ կորոնավիրուսի նոր վտանգավոր հիմնամանրէի հայտնաբերման ֆոնին. Reuters ՄՅՈՒ-ն փոխհատուցում չի վճարի Ռանգնիկի՝ Լոկոմոտիվից հեռանալու համար Հայտարարվել են 2022 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդները. Ջեյ Զին առաջադրվել է 83-րդ անգամ և ռեկորդ սահմանել «Երկրորդ կյանք»․ նոր հեռուստանովել Վարշամ Գևորգյանի, Արևիկ Գևորգյանի, Լուիզա Ներսիսյանի և այլոց մասնակցությամբ Մարտական դիրքի կորուստ, զինծառայողների գերեվարում․ քրգործով կալանավորվել է ևս մեկ անձ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն


Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ

Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները:

Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները:

Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները:

Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը և գտնել համապատասխան լուծումներ:

Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը:

Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը:

«Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը:

Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ:

Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ:

Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:

Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը:

Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է և բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:

Հող ազատագրածը հող հանձնողի հետ չի բանավիճումԷդուարդ Բաբայանը հանդիպել է Աբովյանի ուսուցիչների հետՄեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթըԱշխարհից նեղանալ պետք չէ. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Արմեն Աշոտյան Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին. Արտակ Զաքարյան Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ. Կարեն Ավագյան ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին. Էդուարդ Շարմազանով Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման. «Փաստ»«Հրապարակ».ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջՀերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». «Փաստ»«Հրապարակ».Ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորություններըԱր­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ. «Փաստ»Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր ՄարտիրոսյանՆոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքումՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Եռակողմ հայտարարության ամբողջական բովանդակությունը Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե ՀակոբյանԻնեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում. Վահե ՀակոբյանՈւՂԻՂ. Փաշինյանի, Ալիևի և Պուտինի բանակցությունները Սոչիում Եղվարդում Վաղարշակ Ամիրխանյանն իր համախոհների հետ հիմնել է զենքի ու զինտեխնիկայի լուրջ արտադրություն (տեսանյութեր, լուսանկարներ) Եղանակը՝ առաջիկա օրերին Եվրոպան և Ասիան փակում են սահմանները՝ կորոնավիրուսի նոր վտանգավոր հիմնամանրէի հայտնաբերման ֆոնին. Reuters ՄՅՈՒ-ն փոխհատուցում չի վճարի Ռանգնիկի՝ Լոկոմոտիվից հեռանալու համար Հայտարարվել են 2022 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդները. Ջեյ Զին առաջադրվել է 83-րդ անգամ և ռեկորդ սահմանել Մարտական դիրքի կորուստ, զինծառայողների գերեվարում․ քրգործով կալանավորվել է ևս մեկ անձ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Ադրբեջանցիները պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան են տեղակայել Գորիս-Կապան ավտոճանապարհին Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ «Սև ուրբաթ» Ucom-ում. Մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների եւ սմարթֆոնների համար Մենք հավաքվել ենք, որ ստեղծենք ԼՂ հակամարտության կարգավորման պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել․ Պուտինը՝ Ալիևին«Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը Ուղիղ. Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Սոչիում մեկնարկել է Պուտին-Ալիեւ առանձնազրույցըԻնչ է սպասվում դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիներին Ինչու են Փաշինյանին դիմավորել Սոչիի «Կրասնիյ Օկտյաբր կոլտնտեսության հաշվապահը, գիշերային պահակն ու պահեստապետը»Կարևոր՝ բոլոր կենսաթոշակառուների համար Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց է հայտնաբերվելՎարչապետը տեսանյութ է հրապարակել Սոչիից Ադրբեջանում ՌՈՒԵ հոգևորականների գործողությունները անհանգստացնող են․ Արա Աբրամյան Արցախի ԱԱԾ-ն գերիի մասին հայտարարություն տարածեցՍև ուրբաթ՝ Իդեալ համակարգում ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական հեռագիր է ուղարկել ՌուսաստանինԲայրամովը հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի (ֆոտո) Նիկոլները վախենում են. Արթուր Ղազինյան Քաղաքացիները փակում են փողոցները. Արտակարգ իրավիճակ ԵրևանումՍտեփանակերտում ավտոմեքենան ընկել է ձորը
Ամենադիտված