Նոր միջադեպ հայ- ադրբեջանական սահմանին
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանցի զինվորականներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում Շուռնուխի այն հատվածում, որն անցել է իրենց վերահսկողության տակ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Իրենց վերահսկողության տակ մնացած գյուղի հատվածում բոքսեր են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա պոստ են տեղադրում», - ասաց Արշակյանը: Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։
Նրա խոսքով ՝ ամեն գիշեր Շուռնուխին մոտ գտնվող գյուղի տարածք ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա)։