ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է գործատուներին
Ուշադրության կենտրոնումՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Հարգելի՛ գործատուներ,
Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է
ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար,
հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը.
Ավելին՝ այստեղ