«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն


Պուտինի որոշումը Փաշինյանի հարցում

Ուշադրության կենտրոնում

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:

Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին, ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

«Համոզիչ» հաղթանակի ֆոնին պաշտոնական շնորհավորական հեռագրի բացակայությունը ՌԴ նախագահի կողմից առնվազն անհասկանալի է, հատկապես, երբ Փաշինյանին իրար հերթ չտալով շնորհավորում են արևմտյան կառույցներն ու երկրները՝ ԱՄՆ Պետդեպը, Լիտվայի նախագահը, Վրաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը: Երեկ Փաշինյանին ԵԱՏՄ գործընկերներից պաշտոնապես շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Փաստորեն, ինչպես հայաստանյան նախորդ ընտրություններից հետո, այս անգամ ևս ՌԴ նախագահի աշխատակազմը Փաշինյանի հարցում ընտրել է ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո շնորհավորելու մարտավարությունը, և միգուցե դրանում կա տրամաբանություն, քանի որ նախօրեից որոշ տեղամասերում սկսված վերահաշվարկի հետևանքով «Հայաստան» դաշինքի ստացած քվեներն էապես ավելանում են․․․

Վերադառնալով Պուտինի շնորհավորանքին՝ նշենք, որ ՌԴ նախագահը, ինչպես իր ներկայիս ԵԱՏՄ գործընկերներին, արտասահմանյան այլ գործընկերներին, այնպես էլ ՀՀ նախկին նախագահներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ընտրությունների անմիջապես հաջորդ օրը:

Պարզապես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդող շրջանի վերջին երկու ընտրությունները․ ՌԴ նախագահն ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո է անմիջապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կրկին Սերժ Սարգսյանը հաղթեց ու ապրիլի 3-ին ստացավ շնորհավորական հեռագիր:

Այս շրջանին նախորդող ընտրություններին ևս այսպես է եղել:

Շատ չհեռանանք՝ Իրանում հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո՝ հաջորդ օրը, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Էբրահիմ Ռաիսիին՝ շնորհավորական հեռագիր հղելով:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդող օրը ՌԴ նախագահը շնորհավորեց նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո ՌԴ նախագահն անմիջապես շնորհավորել էր նաև Բաշար ալ-Ասադին: Այսինքն՝ որևէ ղեկավարի դեպքում Պուտինի աշխատակազմը չի սպասում ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում Պուտինի աշխատակազմը նոր արարողակարգ է կիրառում:

Փաշինյան-Պուտին հարաբերություններում նման դրսևորումների պակաս չկա՝ բացի պատերազմական շրջանից ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև Փաշինյանի օրոք հեռախոսազրույցների, հեռագրերով փոխանակվելու հաճախականությունն իջած է զրոյի, բարձրաստիճան շփումները դաշնակից համարվող երկրների ղեկավարների միջև չափազանց քիչ են:

Ամփոփելով՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական պաշտոնական շնորհավորանքը ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո կլինի ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո:

 

Մանրամասն՝ այստեղ

«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
Ամենադիտված