Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան
TVԱյն մանդատը, որը ստացավ այս իշխանությունը, դա նրանց նկատմամբ վստահության մանդատ չէ: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստան» դաշինքի առաջին համարն ասաց, որ իրենց հանդիպումները եղել են ավելի մարդաշատ, քան իշխանության հավաքներն ու ավելի մեծ էներգետիկայով. «Ես իմ անձնական կարծիքը կասեմ: Ես տպավորություն ունեմ, որ այստեղ աշխատեց «նախկին իշխանությունների վերադարձի» գործոնը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ բոլոր երեք նախկին նախագահները մասնակցում էին ընտրություններին:
«Մենք կարողացանք կոտրել այդ հանգամանքը: Քարոզարշավը շատ կարճ էր: Հատկապես գյուղական վայրերում բավականին քիչ հանդիպումներ ենք ունեցել, իսկ իշխանությունը հենց գյուղական վայրերում է ավելի լավ արդյունքներ գրանցել:
Եթե մեկ-երկու շաբաթ ավել քարոզարշավ լիներ, մենք կկարողանայինք փոխել նաև այդ պատկերացումը»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ