Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Պանդուխտ Մանուկյանը
Ուշադրության կենտրոնումԷդգար Ղազարյան
Ցավով տեղեկացա, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ջերմուկի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Պանդուխտ Հմայակի Մանուկյանը: Նրա երկարամյա աշխատանքը ոչ միայն բարեբեր է եղել մեր քաղաքի եւ մարզի զարգացման գործում, այլև ստեղծել է բարի անուն եւ հեղինակություն: Պանդուխտ Մանուկյանի գլխավոր ձեռքբերումներից մեկն իր ընտանիքն է` հրաշալի զավակներով, թոռներով, Մանուկյանների գերդաստանի մեծ վաստակով, որի հետ մեր ընտանիքը երկար տարիներ կապված է ամուր բարեկամությամբ եւ անմոռանալի հուշերով:
Խորին ցավակցություններս եմ հայտնում Մանուկյան գերդաստանին, Պանդուխտ Մանուկյանի բոլոր ընկերներին, բարեկամներին և հարազատներին:
Ավելին՝ այստեղ