Կրակոցներ Երևանում. ժամանել է Երևանի ոստիկանապետը
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Միկոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանը:
Ավելին՝ այստեղ