Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


Ինչու՞ են Ալիևն ու Էրդողանը որոշել ճեղքում իրականացնել Պուտինի ուղղությամբ

Վերլուծություն

Regnum.ru-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին:

Միաժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս շուտով բանակցություններ կվարի Ռուսաստանի ղեկավարի հետ»: Մինչ օրս պաշտոնական մակարդակով ռուսական կողմը չի հաստատել, բայց և չի հերքել այդ տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, պարզ է, որ Էրդողանն ու Ալիևը ցանկանում են մեկնել Մոսկվա Բաքվի և Անկարայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիում ստորագրված հռչակագրից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի հետ կապված:

Փաստն այն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ամեն ինչ պտտվում է 2020 թվականի նոյեմբերի խաղաղության համաձայնագրի կատարման շուրջ, որի կետերը նախատեսում են ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանում, այլ նաև տարածաշրջանում կապի միջանցքների ապաշրջափակում: Այդ ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողով է աշխատում:

Ճիշտ է, առկա է կաշկանդվածություն կապված Հայաստանում ստեղծված քաղաքական անորոշության հետ, բայց նախանշված գործընթացի տրամաբանությունը հանգեցնում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պայմաններ կստեղծի և կխթանի Ադրբեջանի և Հայաստանի, իսկ հետագայում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար: Շուշիի հռչակագրից հետո իրավիճակը սկսել է ձեռք բերել նոր բնութագրեր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կամ իր նախաձեռնությամբ, կամ Անկարայի ճնշման ներքո, երկու երկրների միջև պաշտպանության և փոխօգնության խնդիրներ է ներմուծել այդ փաստաթղթի մեջ, ինչը տարածաշրջանում ստեղծում է նոր քաղաքական և աշխարհաքաղաքական իրողություն:

Այսպիսով, մի կողմից Էրդողանը ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, կոչ է արել Հայաստանին ընդունել Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ Բաքվի պահանջները, և միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ եթե իրավիճակը սրվի, Երևանը կհայտնվի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժային պատասխանի առջև: Ավելին, ադրբեջանցի փորձագետները հայտարարել են, որ «Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավոր» և նախանշել են «ռազմական գործողությունների արդյունքների անշրջելիության» գործոնը:

Այստեղ հարց է առաջացնում․ ինչպիսի՞ ուժից է սկսել վախենալ Ալիևը: Մի՞ թե Հայաստանից: Տեսանելի են կարևոր նրբերանգներ: Արտաքինից Բաքուն Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կապում է այն տնտեսական օգուտների հետ, որոնք Երևանը կարող է ստանալ նախագծին միանալով: Այնուամենայնիվ, այդ միջանցքը դիտարկվում է նաև որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի բաղկացուցիչ մաս, որը Չինաստանը «հիմնական թշնամին» հռչակած Արևմուտքը կփորձի արգելափակել Անդրկովկասում: Այդ առումով կարելի է ենթադրել, որ Արևմուտքը կսկսի տարածաշրջանում ստեղծել հավասարակշռության նոր բարդ համակարգ: Միևնույն ժամանակ, նկատվում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի հարցում միտում, որն է առանց այն կապելու որևէ «միջանցք»-ի հետ հեռացնել այն թե՛ Բաքվից և թե՛ Երևանից:

Այդ պատճառով էլ Ալիևը հապճեպ սկսել է Թուրքիային իրական տարածաշրջանային հեգեմոնի կարգավիճակ մտցնելու գործընթացը: Բաքուն և Անկարան անհանգստացած են նաև այլ պահերից: Ի սկզբանե, Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից առաջ հայտարարվել էր, որ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց հանդիպումից հետո պարզաբանող մանրամասներ չեն հաղորդվել: Ապագայում շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ: Իսկ Մոսկվան, հայտարարելով, որ այդ խնդրի լուծումը ժամանակավրեպ է, զբաղեցրել է սպասողական դիրքորոշում: Բայց ի՞նչ կլինի վաղը:

Որքանո՞վ է շահավետ Մոսկվայի համար տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ ստեղծելու նպատակով Անկարայի կողմից առաջարկված «վեցյակի դաշնագիրը» Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Ներկայումս առկա է միայն միջանկյալ կոմբինացիա, որով Ալիևը կարողացել է ղարաբաղյան հայերի ճակատագրի քաղաքական պատասխանատվությունը գցել բացառապես Ռուսաստանի վրա, բայց և սկսել է Թուրքիային մտցնել այդ խաղի մեջ: Ըստ թուրքական Sabah թերթի, նման քաղաքականությունը հիմնված է այն ենթադրության վրա, որ «Թուրքիան և Ռուսաստանը ամուր դաշինքի մեջ են», չնայած The National Interest ամերիկյան հրատարակությունը չի բացառում Ռուսաստանի և ոչ թե Թուրքիայի հետ հետ Անդրկովկասում ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը հաշվի առնելով Չինաստանի հետ առճակատման հեռանկարները: Ինչ էլ որ լինի, Վաշինգտոնը չի թաքցնում այն փաստը, որ «իրենք իրենց արտաքին քաղաքականության հնարավորությունները որոշելու համար վերագնահատել են իրավիճակը»:

Տարբերակներից մեկը այն է, որ եթե Ադրբեջանում և Թուրքիայում որոշակի ուժերի հաջողվի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին, ապա նրանց տեղը կզբաղեցնեն այլ երկրների խաղաղապահներ: Ի դեպ, Շուշիի հռչակագրի տեքստում Ռուսաստանը հիշատակվում է միայն մեկ անգամ, այն էլ Աղդամի շրջանում Թուրքիայի հետ համատեղ դիտանցման կենտրոնի համատեքստում: Իսկ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը չգիտես ինչու շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին:

Բայց այդ պարագայում Ալիևը և Էրդողանը պետք է ուղղորդվեն դեպի Բրյուսել, այլ ոչ թե շտապեին Մոսկվա Պուտինին տեսնելու: Իսկ ընդհանրապես, Ռուսաստանի համար, որը Անդրկովկասում Անկարայի հետ դաշինքը թույլատրելի է համարում, ժամանակն է կանգ առնել և սեփական ազգային անվտանգությունն ապահովելու համար սկսել հաշվարկել հնարավոր ռիսկերը տարածաշրջանում: Ավելին, ներկայումս հիմնական ինտրիգն այլևս Բաքուն ու Անկարան չեն: Տարածաշրջանում գործընթացներ են հասունացել, որոնք, ի վերջո, ճեղքում են իրականացնելու, ընդ որում բավականին ուժեղ: Ճգնաժամ է հասունանում:

Անի  Սարդարյան
Pressmedia.am

Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված