Գյումրիում բնակարանագողեր են բռնվել Ռուսաստանում հայտնի հայ ոստիկանի են սպանել. Մարդասպանին գտնելու համար ոստիկանական մեծ ուժեր են ոտքի հանվել Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի պարտադիր պատվաստման ռեժիմ կներդրվի Սերգեյ Շոյգուն և Շերալիզ Միրզոն քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը Երկրաշարժ է գրանցվել Ավտովթար՝ սահմանամերձ Ոսկեպարի մոտ․ կան տուժածներ Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Խուճապի չմատնվել. Սյունիքից տեղեկացնում են Աննա Հակոբյանն իր աղջիկների հետ երջանիկ լուսանկարներ է հրապարակել Ավտովթար-վրաերթ Երևանում․ բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի


«Նման բառապաշարը ջարդում է հասարակության միասնականությունը, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան մոտենում է հունիսի 20-ը, իշխանության ղեկավարի քարոզարշավը ատելության նոր չափաբաժիններ է ստանում: Բացի հասցեական թիրախներ ընտրելուց, որոնց շարքում իրավաբանները, գիտնականները, հոգևորականներն ու նաև լրագրողներն են, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է` մարզից մարզ է տանում հանդիպումներից մեկի ժամանակ «նվեր» ստացած մուրճն ու սպառնում, թե հունիսի 21-ից հետո «անձամբ է զբաղվելու ժանգոտած մեխերով»:

«Փաստի» հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսեց վերոնշյալ վարքագծից բխող վտանգների մասին: «Ցավոք, այդ քաղաքական ուժն ապագայի մասին օրակարգ չի դիտարկում: Այն գրվածը, թե «ապագա կա», պարզապես անիմաստ երևույթ է, քանի որ քննարկում է միայն անցյալի մասին, այն էլ՝ անձնական դաշտի: Ծրագրի մասին ևս չի խոսում: Հաշվի առնելով այս ամենը՝ ամեն ինչ պարզ է: Ես անգամ մինչև քարոզարշավի սկսվելն եմ ասել՝ եթե որևէ մեկն օգտագործելու է «նախկին» եզրույթը կամ նախկինների թեման է քննարկելու, դուրս է մնալու քաղաքական հետաքրքրություններից»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկելով նման բառապաշարի հնարավոր հետևանքները՝ նա շեշտեց. «Ամենավատը հենց հետևանքներն են. այդ բառապաշարը ձևավորում է այն խնդիրը, ըստ որի, ուրիշներն էլ են նույն բառապաշարով չափելու իրեն: Բայց այլ խնդիր էլ կա՝ ապագա սերունդների դաստիարակչական տեսանկյունից: Դա ջարդում է հասարակության միասնականությունը, ապագայի համար ևս, ցավոք, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են: Արժեքներ չունեցողների հասարակությունն էլ, գիտեք, թե ինչ հետևանք է ունենում: Մեծ հաշվով՝ հետևանքները միայն բացասական են, ինչի համար ցավում եմ: Մի կողմից՝ կարող են ասել՝ դե, խոսքի ազատություն է, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ կան օրենքներ: Ու ես ցավում եմ նաև, որ իրականության մեջ ԿԸՀ-ն չկարողացավ իր մեջ ուժ գտնել ու ազնիվ լինել: Այս առումով լավ կլիներ, որ ԿԸՀ-ի ղեկավարությունն ու ամբողջ թիմը փորձեր օրինակ վերցնել ՀՀ միակ պետական աշխատող ինստիտուտից՝ ՄԻՊ-ի թիմից: Գոնե պետք է փորձեր նմանվել այդ ինստիտուտին և ոչ թե ընկալվեր որպես ինչոր մի անատամ, անողնաշար երևույթ, որն անունով ընտրություններ կազմակերպող ինստիտուտ է, բայց չի կարողանում անգամ ձևակերպումներն ու որոշումները ճիշտ ներկայացնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որի հետևանքները, ցավոք սրտի, արդյունքի իմաստով բոլորս ենք քաղելու»: Թևան Պողոսյանը նշեց, որ այս պարագայում նման ելույթներին պարզապես չհետևելը լավագույն տարբերակն է:

Անդրադառնալով հերթով ընտրվող վերոնշյալ թիրախներին՝ մեր զրուցակիցը մատնանշեց բաժանումների մասին. «Ես արդեն 3-4 ամիս է՝ ասում եմ, որ եթե այս ձևով շարունակվի, մենք կարող ենք քաղաքացիական բախումների վտանգներ ունենալ:Իսկ քաղաքացիական բախումների վտանգները դասական իմաստով են ձևավորվում. այսինքն, ովքեր են դասախոսները, ովքեր են գիտնականները, ովքեր են բիզնեսմենները, ովքեր են դատավարները, պետական չինովնիկները, մեծ հաշվով՝ ինչ-որ մի դաս է: Հիմա այդ դասերի հանդեպ ինքն ինչ-որ մի բան է լարում, որին հետո կարող է անվանել ժողովուրդ, որն էլ դասական բախումների հնարավորություն է դառնալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ նման բախումներ հրահրելու հնարավորություն իշխանության ղեկավարն ունի՞, թե՞ ոչ: Թևան Պողոսյանը նկատում է. «Համենայն դեպս, փորձում է: Հարցն այն է, թե հասարակությունը, մնացածները և այլ պետական ինստիտուտներ իրենց վարքագծով ու նաև խոսքով թույլ կտա՞ն դա, թե՞ ոչ: Հիմա պատկերացնենք՝ հունիսի 20-նն է ու ինչ-որ արդյունքներ են գրանցվում: ԿԸՀ-ի վարքագիծն ինչպիսի՞ն կլինի: Կամ, եթե գնացին խախտումների, ոստիկանները խախտողների ձեռքերը բռնելո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ եթե արդյունքը լինի, պետական մնացած ինստիտուտները կարողանալո՞ւ են այդ արդյունքների հիման վրա զսպել բոլոր մեխանիզմները: Եթե այդ ամենն աշխատի, բախումներ չեն լինի, եթե չաշխատեցին…»:

Անդրադառնալով արդեն այս փուլում առկա ատելության մթնոլորտին, բռնության դեպքերին, որոնց ենթարկվել են իշխանության ներկայացուցիչները, Թևան Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը մեկ այլ՝ ավելի ընդհանուր գաղափարի մեջ պետք է դիտարկել:«Սա այն ընդհանուր գաղափարն է, երբ, ցավոք, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում, ու մենք կաթվածահար, փլուզված պետություն ունենք: Եթե չկան պետական ինստիտուտներ, դրա համար էլ բռնությունն է սկսում գլուխ բարձրացնել: Սա ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ոչ թե պատրաստ են իրար լսել, միասին փորձել լուծումներ գտնել, այլ միանգամից հարցը բռունցքներով լուծելու խնդիր են դնում: Մինչդեռ այդ բռունցքների ուժն ավելի լավ կլիներ ունենային ժամանակին, երբ 44-օրյա պատերազմ էր, ձևավորվել էր հայրենական այն ընկալումը, ըստ որի, բոլորս միասին, մեկ բռունցք դարձած պետք է թշնամուն վերացնեինք, և ոչ թե հիմա դա իրար դեմ օգտագործվեր: Ցավալի իրավիճակ է: 7 ամսվա ընթացքում գործող իշխանությունը չգիտակցեց և հանուն պետության չհեռացավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որտեղ մենք սկսել ենք ոչ թե թշնամու, այլ իրար դեմ թշնամություն անել: Վերոնշյալը նաև այս իրողության գնահատականն է: Իսկ թշնամին այսօր օգտվում է մեր թուլություններից, իր շահերն է տանում առաջ, իսկ մենք որևէ գործողություն չենք անում»,- ընդգծեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց՝ մեր անվտանգության գրավականը մեր միասնականությունն է: «Պետք չէ բաժանել, այլ պետք է միացնել: Երեք տարի ասել եմ, չի լսվել, վստահ չեմ, որ հիմա էլ է լսվելու, բայց նորից եմ ասում՝ մինչև մեր միասնականությունը չվերագտնենք, պարտվելու ենք: Եթե միասնականությունը չվերագտնենք, հետևանքը միշտ պարտությունն է լինելու: Այլ հարց է՝ դա կանեն բռնության, ատելության, թե բաժանելու գործիքով, բայց արդյունքը, միևնույնն է, պարտությունն է լինելու: Եթե ուզում ենք հաղթանակ ձևակերպել, յուրաքանչյուրս պետք է մեր բաժին քայլը գիտակցենք, անենք այն ու վերածնենք ազգային միասնականությունը: Մենք պետք է քաղաքական ազգ դառնանք: Գլխավոր խնդիրը սա է:

Ազգային երազանքով նպատակ պետք է ունենանք ու հասկանանք, թե ինչ ենք անում, որպես ազգ, պետություն, երկիր՝ գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ, և որն է լինելու մեր ազգային երազանքը: Մինչև 10 միլիոնով քաղաքական ազգ չդառնանք, ամեն ինչ դժվար է լինելու: Քանի դեռ այս ամենը ցեղային մակարդակի վրա է, խնդիրներ ենք ունենալու: Մենք բոլորս պետք է ընկալենք, որ կան արժեքներ, որոնցով պետք է ձևավորենք մեր քաղաքական ազգը, փոխենք մեր մտածելակերպը, բարեկեցության ընկալումը: Մեր արժեքային արմատները ևս պետք է վերագտնենք: Եթե մեր ազգային արժեքային դաշտը վերգտնենք ու դառնանք քաղաքական ազգ, այդ ժամանակ պետականությունը կձևավորվի: Մեզ պետք է վերականգնել ազգային պետականության ինքնությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքի համայնքապետերը ջոկատներ կազմեցին, կռիվ տվեցին, բայց չզգացին պետության աջակցությունըԳյումրիում բնակարանագողեր են բռնվել Ռուսաստանում հայտնի հայ ոստիկանի են սպանել. Մարդասպանին գտնելու համար ոստիկանական մեծ ուժեր են ոտքի հանվել Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի պարտադիր պատվաստման ռեժիմ կներդրվի Սերգեյ Շոյգուն և Շերալիզ Միրզոն քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը Երկրաշարժ է գրանցվելԱվտովթար՝ սահմանամերձ Ոսկեպարի մոտ․ կան տուժածներ Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Խուճապի չմատնվել. Սյունիքից տեղեկացնում են Ավտովթար-վրաերթ Երևանում․ բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիԵրեկ «թեթև վիրավորված» երեք զինծառայողներից մեկի վիճակը, պարզվում է՝ ծայրահեղ ծանր է…. Կարեն Վրթանեսյան Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածներ Կոշիկը, «կասկեն», մի կողմից արյունը. մոտոցիկլավարի ողբերգությունը. սարսափելի դեպք Հայաստանում Նոր հաղորդագրություն Արցախից Երևանում հայտնաբերվել է նռնակ. ԱԻՆ Ծանր տեխնիկա էր աշխատում, սովորական ավտոմատի կրակոցներ չէին․ Ազատ գյուղի բնակիչ Ի՞նչ է Բաքուն Հայաստանից «թաքուն» Նախիջեւանով պատրաստվում տանել Թուրքիա, որ նրան միջանցք է պետք եկել Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին. Սա ցույց է տալիս, որ բանակը վերականգնվում է Լավրովը խոսել է Բայդենի՝ Պուտինին ուղղված խնդրանքի մասին Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է․ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Վերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ) Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 250-ով «Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու Հայաստանի դեմ նոր պատերազմի». Վարուժան Գեղամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՈղբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող էՀրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները «Հայաստանն ու Արցախը բախվելու են աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը». Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը․ «Հրապարակ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Կասեցվել է. ՊՆ-ից նոր հաղորդագրություն տարածեցինԱլիևը խոստովանեց իր կազմակերպած հանցանքը Ինչ վիճակ է այս պահին սահմանին Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ) Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՊՆ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Երասխում Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք «Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանըՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. «Փաստ»«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետՀենց նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանել. «Փաստ»«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսըԿալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները«Տելեկոմ Արմենիա»-ն միացել է Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Ադրբեջանի ԶՈւ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոփոխվել էՆոր հաղորդագրություն ԱրցախիցՍպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Ամենադիտված