Պրիմիտիվ դեբիլություն․ Քոչարյանը՝ որդուն գերիների հետ փոխանակելու Փաշինյանի գաղափարի մասին. Տեսանյութ
ՀասարակությունՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պրիմիտիվ դեբիլություն անվանեց որդուն գերիների հետ փոխանակելու Նիկոլ Փաշինյանի գաղափարը:
Նա նշեց, որ գերիների հարցն ամենազգայուն հարցերից է: Ես հանդիպել եմ Գյումրիում գերիների ծնողների հետ: Ամոթ է, որ մինչ օրս ոչինչ հայտնի չէ, հայտնի չէ՝ որքան գերի եւ անհետ կորածներ կան: Նրանց ծնողները ծանր վիճակում են, նույնիսկ այդ հարցը քննարկելն է դժվար:
«Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, պետք է մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա: Պահելով գերիներին՝ նրանք մեզնից ինչ-որ զիջումների են փորձում հասնել: Սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ դա անօգուտ է: Մենք ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում ենք ակնկալում:
Ավելին՝ այստեղ