Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Սրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր


Փաշինյանի «աղանդավորներ»-ը և ռուսամետ Քոչարյանը․ հայկական ընտրությունների առանձնահատկությունները

Վերլուծություն

Eadaily.com-ը գրում է, որ YouTube- ի «Ներկայումս» ալիքը ցուցադրել է EurAsiaLive ծրագրի հատուկ թողարկումը նվիրված Հայաստանում պաշտոնապես մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին:

Երևանցի հայտնի լրագրող-վերլուծաբան Գևորգ Խաչատրյանը պատասխանել է հաղորդաշարի վարող Նիկոլայ Լիզունովի հարցերին: Գևորգ Խաչատրյանը դեմարշ է որակել Հայաստանի բոլոր փոխարտգործնախարարների հրաժարականը: «Պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արտաքին գործերի նախարարությունը դարձել էր մի սովորական գրասենյակ այն մարդկանց համար, ովքեր խոսում են անգլերեն, ստացվում է, որ այսօր այնտեղ միայն պահակն է մնացել», - ասել է նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին և ԿԸՀ-ից ստացված տեղեկատվությանը, ապա ըստ վերլուծաբանի, ընտրողների հայտարարված թիվը, որը կազմում է երկուսուկես միլիոն մարդ, ավելի քան կասկածելի է: «Եթե մի երկիր ունի երեք միլիոնից մի փոքր ավելի բնակիչ, ապա քանի՞ երեխա կա, որոնք չեն հասել համապատասխան ընտրական տարիքի», - հարցնում է լրագրող-վերլուծաբանը: Հետո խոսվել է խորհրդարան անցնելու հնարավորությունների մասին: Դրա հնարավորությունը, ըստ Խաչատրյանի, ունեն երեք-չորս քաղաքական ուժեր: Մնացածներն, այսպես կոչված, «պրոքսի» են, և պետք չէ նրանց հաշվարկի մեջ առնել:

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ձայների ազնիվ հաշվարկով, կարող է հավաքել ձայների առավելագույնը 15 տոկոսը իր «աղանդավորների» հաշվին, ովքեր, մանթրայի նման միայն կրկնում են, որ «նախկիններ»-ը վերադառնում են և շրջապատում ոչինչ չեն տեսնում: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միանգամայն ընդունակ է վերցնել ձայների 35-40 տոկոսը: Երկիրը փափագում է կոշտ առաջնորդի: «Հայաստան» դաշինքի վարկանիշը անընդհատ աճում է: Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է: Նա հեղինակություն է վայելում Արևմուտքում և Ռուսաստանում, և ի վիճակի է ներդրումներ ներգրավել ու պատժել մեղավորներին պատերազմում պարտություն կրելու համար:

Ըստ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը ավելի քիչ ձայն կստանա, քան «Հայաստան» դաշինքը առաջին հերթին Սերժ Սարգսյանի այսպես կոչված «հակավարկանիշի» պատճառով: Նրա մասին շատ վատ բաներ են խոսում, չնայած նա ավելի մեղմ քաղաքական գործիչ է: Բայց այստեղ առկա են այնպիսի առանձնահատկություններ, որոնց մասին կարելի է երկար խոսել: Իսկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր վարկանիշով և բոլորին հայտնի պատճառներով կվերցնի 6-7 տոկոս քվեներ: Գևորգ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է վախենալ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հասարակական ակտիվությունից և ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերից, որ նա Քոչարյանի թիմից ձայների պոկելու սպառնալիք է ներկայացնում: «Նրանք խաղում են նույն խաղադաշտում և գնում են առանձին զուտ մարտավարական տեսակետից, որպեսզի երկու ուժով ավելի շատ մանդատներ ստանան: Սարգսյանը լրացնում է «Հայաստան» դաշինքի օրակարգը: Հենց նա է առաջարկել, որ Փաշինյանը կրակի իր քունքին», - հիշեցրել է նա,- իսկ Փաշինյանն էլ իր հերթին նախկին նախագահին խորհուրդ է տվել նույնը անել, և կրկին սկսել է հեքիաթներ պատմել խաղատանը կորցրած Սարգսյանի միլիոնների մասին, որը, ի դեպ, երբևէ ոչ ոք չի տեսել և նման լուրերը չեն հաստատվել»։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ներկայումս ընդդիմություն է իր աշակերտ Նիկոլ Փաշինյանին, որը դեռ 2008 թվականին այդ նախկին նախագահի աջ ձեռքն էր, հանրահավաքների պարագլուխը և մարտի 1-ի արյունալի իրադարձությունների անմիջական մասնակիցը: Բայց հետո նրանք բաժանվել են, և ներկայումս Տեր-Պետրոսյանը խաղում է իր դերը և չի կարելի հավատալ նրա դաշինքին Քոչարյանի և Սարգսյանի հետ: «Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համարվում են ռուսամետ քաղաքական գործիչներ: Նրանք լավ անձնական հարաբերություններ ունեն (հատկապես Քոչարյանը) Վլադիմիր Պուտինի հետ, նրանք հույս են դնում Հայաստան ռուսական կապիտալ ներգրավելու վրա և դա ժամանակին արել են որպես նախագահներ: Շշուկներ կան, որ Քոչարյանը արդեն իսկ համաձայնեցրել է միլիարդավոր դոլլարների ռուս-հայկական համատեղ նախագծեր և ներդրումներ», - ասել է հայ լրագրողը:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, կխաղարկի ռուսաֆոբական խաղաքարտը, քանի որ նա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք, պարբերաբար «կծում» է Ռուսաստանին (պարտություն պատերազմում, «Իսկանդեր»-ի պայթած տասը տոկոս, ՀԱՊԿ-ը չի օգնում և այլն)», - ասել է Խաչատրյանը, - այստեղ պետք է հասկանալ. Փաշինյանը անառողջ անձնավորություն է, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի: 2008 թվականի մարտից հետո տասներեք տարի հետևելով նրան, կարդալով և ունկնդրելով նրա մեջբերումներ, արձանների հանդեպ նրա մարմնական ցանկությունները, կարող ենք հաստատապես ասել, որ նա հիվանդ է, և հենց այդ պատճառով էլ նրա վրա են խաղադրույք կատարել երեք տարի առաջ։ Իզուր չէ Ռոբերտ Քոչարյանը ասել, որ պատրաստ է բանավիճել նրա հետ, բայց նախ նա պետք է ներկայացնի բժշկական եզրակացություն առողջության մասին», - հեգնել է Գևորգ Խաչատրյանը:


Անի Սայադյան
Pressmedia.am

Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված