Սերգեյ Սմբատյանն ավելորդ է համարում մեկնաբանել Գեղամ Գրիգորյանի իրականացրած փոփոխությունները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը չի պատկերացնում իրեն նվագախմբի թիմից դուրս: Այս մասին դեկտեմբերի 25-ին նշեց Սերգեյ Սմբատյանը` անդրադառնալով օպերային թատրոնի կառուցվածքային փոփոխություններին և լրատվամիջոցներում առկա քննարկումներին:

«Սա սկանդալ չի, որովհետև մենք սկանդալ ասելով ներկայացնում ենք երկու կողմերի բախում: Այս անգամ մեկ կողմի բախում է, չգիտենք որ կողմինն` ում հետ: Հայաստանում խնդիր կա, որ մենք չենք տարանջատում այն, ինչ կարելի է մտածել և ինչ հնչեցնել: Կառուցվածքային փոփոխություններ են եղել օպերային թատրոնում, որը ղեկավարում է հայազգի պարծանք Գեղամ Գրիգորյանը: Թատրոնն ունի ճիշտ սկզբունք, ես ինձ իրավունք չեմ վերապահի քննարկել այն մարդկանց որոշումը, ում նկատմամբ անհավանական հարգանք ունեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբեց Սերգեյ Սմբատյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր է դառնալու հենց Սերգեյ Սմբատյանը:

«Եթե նման ցանկություն ունենամ, կարող եմ ասել, հնչեցնել, նույնիսկ նման կասկածն ինձ որպես անձի, երաժիշտի վիրավորում է: Երիտասարդական նվագախումբն ունի շատ անելիքներ, չեմ պատկերացնում, որ չլինեմ այդ թիմի մեջ»,-շեշտեց նա:

Սմբատյանի խոսքով` ինքն իրեն երբեք թույլ չի տվել մարդկանց անվան շուրջ բացասական կարծիք ստեղծել:

«Մաեստրո Գեղամ Գրիգորյանի որոշումը ես չեմ կարող քննարկել: Կարեն Դուրգարյանը շատ լավ դիրիժոր է և դրսում ունի միջազգային կարիերա»,-նշեց Սմբատյանը` հավելելով, որ վատ հարաբերությունների մեջ չէ Դուրգարյանի հետ և անձնական խնդիր չունի: «Իմ անունը պետք չէ շահարկել, ես ունեմ այդ իրավունքը»,-հավելեց նա:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական     թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար  Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ  Գրիգորյանի կողմից, որը արժանացել  է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

 

Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ) Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին Ինչու է Հայաստանը Վրաստանից քիչ օգնություն ստանում ԵՄ-ից. Սվիտալսկու պարզաբանումը Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Նիկոլ Փաշինյանը այսօրվանից գնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսին Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի (ֆոտո) «Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan