Ինչ կարծիք է հայտնել Պուտինը՝ Հայաստանի հարցով
Ուշադրության կենտրոնումՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախագահը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի, ու այժմ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին:
Ավելին՝ այստեղ